hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Առաքելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների իրավահաջորդն ու ավանդույթների կրողը, հանրապետությունում ագրարային ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստող միակ կրթական օջախն է:
ՀՀամալսարանի առաքելությունը կրթության և գիտության կադրային և նյութական ռեսուրսների կենտրոնացմամբ ու որակյալ կրթություն ապահովելու միջոցով Հայաստանում և տարածաշրջանում ագրարային ոլորտի աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարող և դրանց դինամիկ փոփոխությունները հաշվի առնող առաջատար կրթական, գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն դառնալն է:
Իր առաքելությունն իրականացնելիս համալսարանը, օգտագործելով իր մարդկային և նյութական ողջ ներուժն ու կարողությունները, պետք է կարողանա իրագործել.

  • Կրթության և գիտության բնագավառում ազգային ընդհանուր շահերի ապահովում
  • Աշխատաշուկայի հարափոփոխ պահանջներին համապատասխան ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձևավորմանը նպաստող կրթական միջավայրի ստեղծում
  • Մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացում և հասարակության առաջ հաշվետվողակաության ապահովում
  • Կրթության որակի, կրթական չափանիշների, չափորոշիչների և մակարդակի պահպանում ու զարգացում, ժամանակակից պահանջներին համահունչ կրթության բովանդակության անընդհատ համալրում, համալսարանում որակի մշակույթի ձևավորում
  • Գիտական հետազոտությունների և կրթական գործընթացի առաջընթաց զարգացում ու ինտեգրում, կրթական և գիտահետազոտական գործընթացներում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրում
  • Կրթության մատչելիության լայն ապահովում
  • Համաշխարհային բարձրագույն կրթական համակարգին ինտեգրում, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ոլորտում միջազգային հանրության հետ լայն գործակցության ապահովում
  • Ազգային և միջազգային մակարդակներում համալսարանի կողմից մատուցվող ծառայությունների համադրելիության և մրցունակության, ինչպես նաև թափանցիկության ապահովում
  • Բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական որակյալ կրթության մատուցում
  • Գիտելիքների և առաջավոր տեխնոլոգիաների տարածման խթանում ու շուկայական ենթակառուցվածքների ինովացիոն գործունեության ձևավորում
  • Համալսարանում ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում:

Համալսարանն իր ապագան պետք է կառուցի` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բարձր դինամիկան, Հայաստանի ակտիվ մուտքը համաշխարհային տնտեսական հարթություն, արտադրության, կրթության և հասարակական կյանքի այլ ոլորտներում նոր տեխնոլոգիաների հանդես գալը, ինչպես նաև Հայաստանում ինֆորմացիոն հասարակության ձևավորումը: Իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին համալսարանը պետք է կատարելագործի ու զարգացնի կրթական, գիտական, խորհրդատվական ու տեղեկատվական, կառավարման համակարգի, նյութատեխնիկական բազայի, սոցիալական ոլորտի և միջազգայնացման ոլորտներում իրականացվող գործընթացները:

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10