hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Պատմական ակնարկ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում, որոնք հիմնադրման օրվանից (1930թ.) բացառիկ դեր են խաղացել ինչպես հանրապետության ագրարային ոլորտի զարգացման, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների համար որակյալ մասնագետների պատրաստման ու բազմաբնույթ գիտական հետազոտությունների իրականացման գործում:

bd5544ff9b

ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 1930թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը:

Սկզբնական շրջանում պարապմունքները վարել են շուրջ 50 դասախոսներ, որոնց ճնշող մեծամասնությունը` պրոֆեսորներ Ս.Պ.Ղամբարյանը, Հ.Գ.Գյուլիքևխյանը, Խ.Ա.Երիցյանը, Պ.Բ.Քալանթարյանը, Ա.Զ.Թամամշևը (Թամամշյան), Ա.Գ.Տեր-Պողոսյանը, Հ.Ա.Նավակատիկյանը, Մ.Գ.Թումանյանը, Ն.Ա.Տրոիցկին, Բ.Գ.Մասինոն, դոցենտներ Գ.Փ.Գրձելյանը, Հ.Հ.Ակունյանը, Տ.Ա.Ջրբաշյանը, Դ.Գ.Հակոբջանյանը և ուրիշներ, ինստիտուտ էին տեղափոխվել համալսարանից:

6a56e370ed

1931թ. սեպտեմբերին գյուղատնտեսական ինստիտուտի դիրեկտորի N91 հրամանով ամբիոնի վարիչներ են հաստատվում Հ.Հ.Ակունյանը (անօրգանական և անալիտիկ քիմիա), Հ.Ա.Նավակատիկյանը (ֆիզիկա), Ս.Աղամալյանը (բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա), Ա.Գ.Արարատյանը (բույսերի սիստեմատիկա և մորֆոլոգիա), Ա.Գ.Տեր-Պողոսյանը (կեդանաբանություն), Վ.Մարտիրոսյանը (պատմական մատերիալիզմ), Պ.Բ.Քալանթարյանը (ագրոքիմիա, բակտերիոլոգիա և հողի պարարտացում), Գ.Խ.Աղաջանյանը (ընդհանուր երկրագործություն և բամբակի մշակություն), Մ.Գ.Թումանյանը (մասնավոր երկրագործություն) և Գ.Փ.Գրձելյանը (այգեգործություն և պարտեզագործություն):

Առաջին ուսումնական տարում ինստիտուտում գործել է երեք ֆակուլտետ`

  • երկրագործական,
  • զոոտեխնիկական (անասնապահական և կաթնատնտեսական ցիկլերով)
  • այգեգործական:

Հաջորդ ուսումնական տարում զոոտեխնիկական ֆակուլտետն իր դասախոսներով փոխադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: Հետագա մի քանի տարիներին ինստիտուտում գործել է նաև գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ֆակուլտետը:

Հանրապետության գյուղատնտեսության հարաճուն պահանջները բավարարելու նպատակով հետագայում հիմնադրվում են գյուղատնտեսության մեքենայացման (1942թ.), հիդրոմելիորացիայի (1951թ.) և գյուղատնտեսության էկոնոմիկայի (1967թ.) ֆակուլտետները: 1976թ. բացվում է նաև գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետը:

1932թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը` սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մնացած մասնագիտությունների գծով:
Ինստիտուտի առաջին դիրեկտորն է եղել Սարգիս Իսայու Աբովյանը (1937-1938, 1956-1967թթ.), այնուհետև ինստիտուտը ղեկավարել են Ա.Մ. Հարությունյանը (1938-1940թթ.), Խ.Պ.Միրիմանյանը (1940-1942, 1953-1956թթ.), Բ.Գ.Մարտիրոսյանը (1942-1953թթ.), Ա.Ս.Թովմասյանը (1967-1978թթ.), Մ.Ա.Գյուլխասյանը (1978-1994թթ.):

Ինստիտուտի շատ շրջանավարտների և դասախոսների անունները հայտնի դարձան ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նրանցից են ակադեմիկոսներ Ա.Ա.Մատթևոսյանը և Գ.Խ.Աղաջանյանը, պրոֆեսորներ Խ.Պ.Միրիմանյանը, Պ.Ն.Հակոբյանը, Ե.Մ.Մովսիսյանը, Դ.Ն.Բաբայանը, Ս.Ս.Սահակյանը, Ա.Ե.Մարգարյանը, Հ.Կ.Փանոսյանը, Խ.Ա.Խաչատրյանը, Հ.Վ.Մաքսապետյանը, Մ.Ա.Եսայանը, Զ.Ա.Մելքոնյանը, Ա.Հ.Մարուխյանը, Պ.Կ.Տեր-Զաքարյանը, Ա.Ս.Խաչատրյանը, Վ.Վ.Դովլաթյանը և ուրիշներ: Սկզբնական տարիներին ինստիտուտն ուներ ընդամենը 10 ամբիոն, հետագայում դրանց թիվը հասավ 34-ի: 1938թ. ինստիտուտում գործել է ասպիրանտուրա, 1948-ից տրվել է ատենախոսությունների պաշտպանության իրավունք: Ինստիտուտն ունեցել է հարուստ գրադարան, որի գրքային ֆոնդը 1990-ականների սկզբին կազմել է ավելի քան 370 հազար միավոր: Ինստիտուտում հրատարակվել է «Գյուղատնտես» բազմատպաքանակ թերթը, որի առաջին համարը լույս է տեսել 1958թ. մայիսին:

Իր գոյության 64 տարիների ընթացքում ինստիտուտը 14 մասնագիտությունների գծով տվել է ավելի քան 23 հազար շրջանավարտ, ունեցել է 450 ասպիրանտ: Մեծ աշխատանք է կատարվել գիտամանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ: Գիտական խորհուրդներում պաշտպանվել է 21 դոկտորական և 284 թեկնածուական ատենախոսություն:

Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվել է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ: Հատկապես մեծ են եղել նվաճումները խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում:

Ինստիտուտում տարվող բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքներն ամփոփվել են գիտական աշխատությունների 53 ժողովածուներում, ավելի քան 5550 գիտական հոդվածներում և 90 մենագրություններում: Բացի այդ, հրատարակվել են 115 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, շուրջ 800 գիտահանրամատչելի գրքույկ: Աշխատակիցները ստացել են 165 հեղինակային վկայական, մի քանի գյուտ արտոնագրվել է արտասահմանյան երկրներում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980թ. հոկտեմբերի 15-ի հրամանագրով որակյալ մասնագետների պատրաստման և գյուղատնտեսական գիտության զարգացման ասպարեզում ունեցած ծառայությունների համար Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

1920-ական թվականների առաջին կեսին Անդրկովկասյան հանրապետություններում անասնապահությունը անմխիթար վիճակում էր, մասնավորապես` չկային մասնագիտական կրթօջախներ, որոնք կարող էին նոր մակարդակի հասցնել անասնաբուժությունն ու անասնաբուծությունը, մշակեին ու ներդնեին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նոր եղանակներ, բարելավեին դրանց տոհմային ու մթերատու հատկությունները: Ուստի ժամանակի հրամայականն էր տարածաշրջանում ստեղծել համապատասխան կրթական և գիտական կենտրոն:



 

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT) Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT)

Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստան է հրավիրել բիզնես խորհրդատվության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ փորձագետ, բեսթսելերի հեղինակ և հեղինակավոր քոուչ Ջանեթ Փութին՝ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հատուկ ինտերակտիվ դասընթացի՝ միտված փոփոխությունների կառավարման գործնական հմտությունների զարգացմանը։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10