hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Նոյեմբեր 21

TEMPUS-MAPB կիրառական կենսաբանություն մագիստրոսական  կրթական ծրագրի շրջանակներում իրականացված դասախոսությունների շարքը Իսպանիայի գիտնականների կողմից

Նոյեմբերի 2-ին TEMPUS-MAPB-ի (կիրառական կենսաբանություն մագիստրոսական կրթական ծրագիր) շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալեց Իսպանիայի Ալիկանտեի համալսարանի դասախոսներ Նուրիա Մարտի Բրունան և Դոմինգո Սուարան, որոնք բաց դասախոսություն վարեցին կիրառական կենսաբանություն և կենսատեխնոլոգիա թեմայով: Դասընթացին մասնակցում էին ՀԱԱՀ ուսանողներ, մագիստրանտներ, դասախոսներ, հյուրեր այլ համալսարաններից:

Read More

Սեմինար դասախոսությունը բացեց ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի համակարգման բաժնի վարիչ Վ. Գրիգորյանը, նշելով, որ նմանատիպ դասախոսություններն արդեն ավանդույթ են դառնում ԲՈՒՀ-ում, և այդ դասախոսությունները նույնիսկ առանց թարգմանության` անգլերեն լեզվով, մեծ հետաքրքրություն են առաջացնում ունկընդրի մոտ, որը նշան է այն բանի, որ ագրարային համալսարանի ուսանողները պատրաստ են մասնակցելու փոխանակային ծրագրերի: Նա նշեց, որ Համալսարանը համագործակցում է Իսպանիայի Ալիկանտեի համալսարանի հետ, և տարբեր ծրագրերի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական պրակտիկա կամ ամբողջական ուսուցում անցնել Իսպանիայում:

Դասախոսությունը վերաբերում էր Կիրառական կենսաբանության մեջ օգտագործվող նոր տեխնոլոգիաներին, որոնք նպաստում էին ստանալ նոր, էկոլոգիապես մաքուր և անվտանգ սննդամթերք՝ առանց փոփոխելու սննդամթերքի քիմիական կազմը: Ինչպես նաև, համառոտ կերպով ներկայացվեցին Ալիկանտեի համալսարանի ֆակուլտետները և նրանց կից գործող գիտական հիմնարկությունները:

Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով ու հարցադրումներով, որոնց դասախոսները տվեցին սպառիչ և հիմնավոր պատասխաններ: Նույնսիկ դասախոսության ավարտից հետո ուսանողները երկար ժամանակ չէին հեռանում լսարանից և քննարկումները շարունակվում էին  ներկայացված հարցերի շուրջ:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10