hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Նոյեմբեր 21

«Երիտասարդներն ընդդեմ գործազրկության» 
դասընթացների շարք

«Երիտասարդներն ընդդեմ գործազրկության» նախագիծը եռօրյա դասընթացների շարք է, որը կիրականացվի Հայաստանի հինգ մարզերի և Երևանի երիտասարդների համար: Մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է երկու դասընթաց: Ընդհանուր առմամբ ծրագիրը կիրականացվի երեք ամսվա ընթացքում: Նախագծի ավարտին կազմակերպվելու է աշխատանքային տոնավաճառ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու գործատուների հետ, hղելու իրենց հարցերը, ձեռք բերելու կոնտակտային տվյալներ, որոնք կարող են հետագայում օգտագործել և, գլխավորապես, փորձեն աշխատանք գտնել:

Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար հմտություններ աշխատանքի դիմելու համար, ինչպես օրինակ գտնել օնլայն աշխատանք, գրել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ, ինչպես պատրաստվել հարցազրույցի և այլն: Տարբեր կազմակերպություններից մեր հյուրերը կխոսեն կադրեր ընդունելու իրենց համակարգի մասին, ներկա թափուր աշխատատեղերի և որպես աշխատանքային փորձ` արտադրողական պրակտիկայի և կամավորության մասին:

Համապատասխան նախարարության աշխատակիցները և երիտասարդ հաջողակ բիզնեսմենները կկիսվեն Հայաստանում բիզնես սկսելու իրենց գիտելիքնորով և փորձով: Գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ձեռներեցությունը խրախուսելն է և կոչ անելը առաջնորդվելու <եթե> կարգախոսով: Նախագիծ գրելու և բիզնես պլան մշակելու վերաբերյալ թրեյնինգները նույնպես կնպաստեն ձեռներեցության խթանմանը:

Ծրագրին դիմելու համար լրացրեք կցված դիմում հայտը և ուղարկեք հետևալ էլ. հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար մինչև  1.12. 2012թ:

 Մասնակիցների տրանսպորտային ծախսերը մասնակիորեն կփոխհատուցվեն։

Հաջողակ մասնակիցները ծրագրի ավարտին կստանան վկայական: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Սիրանուշ Յարմալոյանին (055)24 44 78 կամ Գրիգոր Երիցյանին (091) 59 62 35.

Դիմում հայտ

 

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10