hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Նոյեմբեր 19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ԿԱՐԻԵՐԱ EXPO- 2012» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Արդեն ամենամյա դարձած 13-րդ «Կրթություն և կարիերա EXPO-2012» ցուցահանդեսն այս տարի մեկնարկեց նոյեմբերի 14-ին և անցկացվեց երեք օր: Մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան չորս տասնյակ մասնակիցներից էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Տաղավարի պատասխանատուն էր  ՀԱԱՀ-ի ՏՏ կենտրոնը:

Ագրարային համալսարանի տաղավարն աչքի ընկավ գեղեցիկ դիզայնով, ծառայությունների և ապրանքատեսակների բազմազանությամբ:

Տաղավարում ներկայացված էին «Զովետ կաթ» կաթնամթերքը, որն արտադրվում է Բալահովիտի ուսումնա-փորձնական տնտեսությունում, մասնագիտական գրականություն, համալսարանում ստացված հացազգի բույսերի նոր սորտեր ու սորտանմուշներ, «ՀԱՍԿ» համալսարանական հանդեսը: Փոքրիկ բաժնով ներկայացել էր ուսանողական խորհուրդն իր վերջին շրջանի ձեռքբերումներով և պատվոգրերով:

Ցուցահանդեսն այն կարևոր միջոցառումներից է, որի շրջանակներում ապահովվում է կրթության և հասարակության անմիջական կապն ու համագործակցությունը: Այն շատ կարևոր է ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը ներկայացնելու համար: Կարևոր է նշել, որ ցուցահանդեսը նպաստում է երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը ու բազմազան առաջարկների ծանոթանալու հնարավորություն է տալիս:

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO-2012» ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունն ու պատվոգրերի հանձնումը: ՀԱԱՀ նույնպես ստացավ խորհրդանշական պատվոգիրը:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10