hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Նոյեմբեր 10

15-րդ միջազգային գիտաժողով

Նոյեմբերի 10-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում իր աշխատանքները սկսեց ավանդական` 15-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրված է բնապահպանության և օրգանական գյուղատնտեսության արդի հիմնախնդիրներին: Աշխատանքներին մասնակցեցին ՀՊԱՀ-ի հետ արդեն հին ու ամուր գիտակրթական կապեր ունեցող բուհերից գիտնականներ, որոնք ժամանել են ԱՊՀ երկրներից,

Եվրոպայից, ԱՄՆ-ից:

Առավել հետաքրքիր են համարվում Նորվեգիայից ժամանած գիտնականների զեկուցումները, որոնք նվիրված են արդյունաբերության մեջ հեղաշրջում առաջացնող կենսատեխնոլոգիաներին ու այդ գործընթացներին Հայաստանի հնարավոր մասնակցությանը: Արդեն ձևավորված աշխատակարգի համաձայն բաժանմունքների ղեկավարները գիտաժողովի վերջում կամփոփեն զեկուցումներում հնչած ռազմավարական նշանակություն ունեցող, նորարարական առաջարկներն, ու Ագրարային համալսարանն այդ ամենը համակարգված կերպով կփոխանցի պատկան մարմիններին:

Հետաքրքիր առաջարկները կյանքի կկոչվեն, կներդրվեն արտադրությունում և գիտաժողովի մեծագույն առաքելությունը` կամուրջ լինել արտերկրի գործընկերների, տեսական ու գործնական հարցերի լուծման ասպարեզում, լիովին իրագործված կլինի: 

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10