hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Նոյեմբեր 10

ՀՊԱՀ նոր կայքէջի շնորհանդեսը

Նոյեմբերի 8-ին 425 լսարանում տեղի ունեցավ համալսարանի նոր կայքէջի շնորհանդեսը: Ներկաներին ողջունեց տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վ.Մելքոնյանը:Ընդարձակ խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Ա.Թարվերդյանը, ով, ողջունելով կենտրոնի աշխատակիցների կատարած հիրավի հսկայածավալ աշխատանքը, հիմնականում անդրադարձավ նրանց հետագա գործունեության

ռազմավարությանը: Իր խոսքում Ա.Թարվերդյանը խիստ կարևորեց և համալսարանի պատմության մեջ իրադարձություն համարեց նոր կայքէջի առկայությունը, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրվողներին առավել մանրամասնորեն ծանոթանալու համալսարանում տարվող գիտական, ուսումնական և այլ գործընթացներին:Այնուհետև ներկաներին կայքէջի կառուցվածքին ու բովանդակությանը հանգամանորեն ծանոթացրեց ՏՏ կենտրոնի տնօրեն Վ.Մելքոնյանը: Պարոն Մելքոնյանը հատուկ շեշտեց մի կարևոր հանգամանք. կայքէջում առկա են նաև բոլոր նյութերի ռուսերեն և անգլերեն տարբերակները: Մի բան, որ հնարավորություն կտա արտերկրի շահագրգիռ այցելուներին կայքէջի միջոցով ծանոթանալ համալսարանի գործունեությանը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մեր բուհն ընտրել ուսումնառության համար:

Վերջում անձամբ Վ.Մելքոնյանին և կայքէջի վրա աշխատող ստեղծագործական խմբին շնորհակալություն հայտնեց գիտական կենտրոնի տնօրեն Դ.Պետրոսյանը:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10