hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 18

Երևանում անցկացվեց հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում»

Հոկտեմբերի 14-16-ը Երևանում անցկացվեց հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովը, որին մասնակցեցին նաև սփյուռքահայ ֆերմերներ: Համաժողովի շրջանակներում կազմակերպվցին ու անցկացվցին բազում միջոցառումներ, իսկ հոկտեմբերի 16-ին առաջին անգամ նշվեց Գյուղատնտեսության աշխատողի օրը:

«Հայագրոֆորումի» կազմակերպման նպատակը հայրենի գյուղատնտեսության հետագա կայուն զարգացման գործում առկա բազմաթիվ հիմնախնդիրների լուծումն է՝ Հայաստանի տնտեսական ողջ ներուժի և միջազգային ներդրող կազմակերպությունների արդյունավետ համագործակցության միջոցով:

«Հայագրոֆորումի» աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները:

Առանձնահատուկ հետաքրքրությամբ լսվեց համալսարանի ռեկտոր Ա.Թարվերդյանի ելույթը:

Հայաստանի տնտեսության ագրարային հատվածում իրականացվող բեկումնային բարեփոխումներն ու լայնամասշտաբ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար առանձնապես կարևորվում է գյուղատնտեսության բնագավառի համար բանիմաց կադրերի պատրաստումը, որի միակ դարբնոցը հանրապետությունում մնում է ՀՊԱՀ-ն: Կրթական ծրագրերը մշտապես կատարելագործվում են ու առավելագույնս համապատասխանեցվում միջազգային չափորոշիչներին:

Մնում է ավելացնել, որ «Հայագրոֆորում» համաժողովը բացառիկ հնարավորություն ընձեռեց հայաստանյան և սփյուռքահայ, ինչպես նաև օտարերկրյա գործարարներին՝ հաստատելու փոխշահավետ համագործակցություն, ծանոթանալու մեր երկիր՝ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին:

Կարևոր ձեռքբերում է նաև ագրոպարենային բնագավառի գործարարների և ֆերմերների համահայկական ընկերակցություն ստեղծելու գաղափարը:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10