hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Նոյեմբեր 08

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակները Ագրարայինում 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների եւ դասախոսների խումբը եռօրյա ճանաչողական այցով գտնվում է ՀԱԱՀ-ում: Նոյեմբերի 7-ին պատվիրակությանն ընդունեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, համալսարանի մի քանի

ստորաբաժանումների ղեկավարներ:

Շուշեցիները մեծապես տպավորված էին Ագրարայինում նախորդ օրն անցկացրած հանդիպումներով: Ուսանողներն ու դասախոսները հատկապես հիացմունքով էին խոսում Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, Ի-Վ-Էն գինու ակադեմիայի, ՀԱԱՀ-ի Ոսկեհատի գինու գործարանի և ուսումնագիտական կենտրոնի և այլ ստորաբաժանումների մասին: Ուսանողները խոստովանեցին, որ անասնաբուժություն մասնագիտության լրջությունն ու կարևորությունը առարկայնորեն հասկացել են՝ տեսնելով, թե ինչպես է այն արժեւորվում ՀԱԱՀ-ում և հասկանալով, թե ինչպիսի մասնագիտական հեռանկարներ կարող են բացվել իրենց առջև հենց Արցախում: 

Ինչ վերաբերում է ՀԱԱՀ-ում ընթացող բարեփոխումներին, Շուշիի տեխնոլոգիականի մեր գործընկերներն ու ուսանողները շեշտեցին, որ Ագրարայինը դարձել է բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների համբավավոր առաջատարը:

«Մենք ինքներս չենք կարող հայտարարել, որ գոհ ենք փոփոխությունների ընթացքից, քանի որ դեռեւս շատ ավելի մեծ գործ ունենք անելու եւ մեծ ներուժ՝ ցանկալի հանգրվանին հասնելու համար», - արձագանքեց ՀԱԱՀ-ի ռեկտորը:
Հակիրճ անդրադառնալով բարեփոխումների ընդհանուր պատկերին, պարոն Ուուտյանը մանրամասնեց ճարտարագիտական ուղղվածության ենթակառույցների արդիականացման ընթացքը, որը ներառում է մասնագիտացված լաբորատորիաները, ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, «խելացի» անասնաշենքը և այլն: Ավարտին են մոտենում քիմիայի լաբորատորիաների և գնահատման և թեստավոևրման կենտրոնի շինվերակառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է ուսումնական ջերմատան շինարարությունը: Համաշխարհային բանկի հայտարարած մրցույթը շահելու շնորհիվ համալսարանը կստեղծի անասնաբուժական նորագույն լաբորատորիա և սիմուլյացիոն կենտրոն և այլն:
Արցախցի գործընկերները հետաքրքրությամբ իմացան նաև տվյալագիտության և աշխարհատեղեկատվական համակարգերի վերաբերյալ ՀԱԱՀ-ում կազմակերպվող վերապատրաստումների, ճշգրիտ գյուղատնտեսության և օրգանական գյուղատնտեսության ուսուցման՝ նախատեսվող ծրագրերի, Տեխնոլոգիականի ուսանողների համար մեր ուսումնափորձնական տնտեսություններում փորձուսուցման հնարավորության մասին:

ՀԱԱՀ-ի ռեկտորը Տեխնոլոգիականի ուսանողներին առաջարկեց թիմ կազմել, միանալ ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիաների ինկուբատորին, վերապատրաստվել եւ սեփական տեխնոլոգիական լուծումներն առաջարկել գյուղատնտեսության հրատապ խնդիրների համար, սովորել համապատասխան ծրագրակազմեր:
Պարոն Ուռուտյանը Արցախի գործընկերներին նաև խորհուրդ տվեց ՀԱԱՀ-ի հաջողված փորձի հիման վրա իրականացնել կարճաժամկետ նպատակային կրթական ծրագրեր:
Ուսումնական գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը խոսեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ սերտ կապերի մասին, որոնք ստեղծվել են 2002թ.-ից ՝ իր ուսանող եղած ժամանակից ի վեր: «Շատ կարեւոր է, որ մենք պահպանենք եւ զարգացնենք մեր կապերը: Այս առումով ողջունում եմ մեր գործընկերների այս այցը: Իսկ հաջորդ հանդիպումը կունենանք Շուշիում», - ասաց պարոն Մակարյանը:
Համալսարանի ղեկավարները ևս մեկ անգամ շեշտեցին, որ Ագրարայինը բաց է համագործակցության համար և խրախուսեցին լինել նախաձեռնող, ակտիվ, հանդես գալ համատեղ նախաձեռնություններով: Շուշիի թիմն անմիջապես հանդես եկավ հետաքրքիր, իրենց խոսքով՝ «ակցենտով» միջոցառում կազմակերպելու նախաձեռնությամբ՝ Արցախի զորամասերից մեկում հանդիպում ՀԱԱՀ-ի՝ զինվորական պարտքը կատարող ուսանողների հետ:

Տեխնոլոգիականի պատվիրակները պարոն Ուռուտյանից եւ պարոն Մակարյանից նվեր ստացան ՀԱԱՀ-ի հրատարակած «Ֆերմեր» գիրքը:
«Մեր բոլոր ուղիները բերում են դեպի ձեզ, դեպի Ագրարային համալսարան: Բոլորդ գիտեք, որ Տեխնոլոգիականը նախկինում եղել է Ագրարայինի մասնաճյուղը. պատկերացրեք՝ Արցախում մինչեւ այսօր մեզ անվանում են Ագրարային: Գործակցության և բարեկամության առումով սա մեզ համար ոչ միայն խորհրդանշական, այլեւ գործնական նշանակություն ունի», - նշեց Տեխնոլոգիականի արտաքին կապերի պատասխանատու Արեւիկ Հարությունյանը:
Այսօր՝ նոյեմբերի 8-ը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ու դասախոսների այցի վերջին օրն էր. առավոտյան եղան անասնաբուժական կլինիկայում, որից հետո մասնակցեցին ՀԱԱՀ-ում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10