hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Նոյեմբեր 08

ՀԱԱՀ-ի դեկանները տեղի պատասխանատուների հետ քննարկել են երկու մարզերի գյուղատնտեսական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները 

Ագրարային համալսարանի դեկանները շարունակում են այցելել մարզեր՝ տեղում ծանոթանալու մարզերի գյուղատնտեսական խնդիրներին: Հերթական շրջայցը դեպի Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր էր: Նոյեմբերի 5-ին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի

պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արևիկ Աբովյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանի առաջին կանգառը Եղեգնաձորում էր, որտեղ նրանք հանդիպել են Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի և պետի տեղակալ Նաիրի Սարոյանի հետ:

Վարչության մասնագետների հետ քննարկման շնորհիվ վեր են հանվել մարզի ագրարային ոլորտի հրատապ խնդիրները, որոնց շարքում են՝ մեքենատրակտորային պարկի բացակայությունը, հավաստագրված տնկիների պահանջարկը, բուժանյութերի բացակայությունը, վաճառքի սրահներում մասնագիտական խորհրդատվության պակասը: Ինչպես գրեթե բոլոր մարզերում, այստեղ ևս առկա է անսանաբույժ-անասնաբույծ մասնագետների պահանջարկ: Մարզպետարանի աշխատակիցները հետաքրքրվել են, թե ինչ գյուղատնտեսական կենդանիներ կարելի է ներմուծել, որոնք հեշտությամբ կհարմարվեն մարզի բնակլիմայական պայմաններին և կխթանեն Վայոց Ձորում գյուղատնտեսության զարգացմանը:
Սյունիքի մարզում դեկաններին է միացել նաև ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը: Մարզկենտրոն Կապանում ագրարայինցիները Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանի, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի և բնապահպանության վարչության պետ Հրայր Հակոբյանի հետ քննարկել են մարզի ագրարային ոլորտի խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Սյունիքում ագրարային կրթությամբ մասնագետների մեծ պահանջարկ կա: Մարզը հատկապես կարիք ունի որակյալ ագրոնոմների, բույսերի պաշտպանների, անասնաբույժ-անասնաբույծների: Սյունիքում դեկաններն այցելել են նաև ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղ, ծանոթացել մասնաճյուղում առկա խնդիրներին, գործընկերների հետ քննարկել մայր բուհի հետ կապն ավելի խորացնելու, մասանճյուղի ուսանողների մուտքը բուհի էլեկտրոնային ուսուցման հարթակ ապահովելու, մարզում ագրարային կրթության որակը բարձրացնելու և արդիականացնելու հարցերը:
Նշենք, որ վերհանված գերակա խնդիրների ուղղությամբ Ագրարային համալսարանի մասնագետները կիրականացնեն հետազոտություններ և համապատասխան մասնագիտական խորհրդատվություն կտրամադրեն ՀՀ կառավարությանը, մարզպետարաններին, մարզի ֆերմերներին և այլ շահակիցների: Ագրարայինցիներն արդեն քաջատեղյակ են Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզի գյուղատնտեսական խնդիրներին: Առաջիկայում շրջայցեր են նախատեսվում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: Սա ևս կառավարություն-բուհ-ֆերմեր համագործակցության արդյունավետությանն ուղղված կարևոր քայլ է, որը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացնում է Ագրարային համալսարանը:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10