hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Նոյեմբեր 07

ՀԱԱՀ-ի շրջանավարտը քայլեր է անում Հայաստանում ճագարաբուծությունը զարգացնելու ուղղությամբ 

«Դավթյան ֆարմս» ընկերության համասեփականատեր, հայտնի ճագարաբույծ, ֆերմեր Դավիթ Դավթյանը 2014թ.-ին ավարտել է Ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը: Ագրոնոմների ընտանիքում մեծացած տղան անասնաբույծ-անասնաբույժի

մասնագիտությունն ընտրել է պատահաբար, բայց հետո զբաղվելով ճագարաբուծությամբ, հասկացել է, որ ճիշտ ընտրությունն է կատարել ու ինչպես ինքն է ասում՝ սիրահարվեց իր մասնագիտությանը:
Ճագարաբուծության ոլորտում ունեցած հաջողություններին Դավիթը հասել է գործի նկատմամբ մեծ սիրո, նվիրվածության, ինչպես նաև մասնագիտական կրթության ու Ագրարային համալսարանի դասախոսների տված գիտելիքների ու խորհուրդների շնորհիվ: Այսօր արդեն ինքն է, որպես ոլորտի փորձագետ, իր գիտելիքներն ու փորձը փոխանցում հարազատ ֆակուլտետի ուսանողներին, սկսնակ ու ոչ սկսնակ ֆերմերներին:
nckpuNYDJiSTJZRk9VT4UyuPjWdUjTx4HVf5tzhAwkkqjzKpA6WkDdZXxqgFUfVLHhighpu7gbTDԱգրարային համալսարանի փոքր դահլիճում նոյեմբերի 7-ին հավաքվել էին համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողներ, ֆերմերներ, ճագարաբուծության ոլորտով հետաքրքրված անձինք՝ ունկնդրելու Դավիթ Դավթյանի «Ճագարաբուծությունը՝ որպես բիզնես, հնարավոր ռիսկերն ու եկամուտները» թեմայով դասախոսությունը:
«Այն, որ ճագարաբուծությունը Հայաստանում շահավետ բիզնես չէ, առասպել է»,- ասաց բանախոսը: Նա ներկայացրեց ճագարաբուծության փուլերը, բարենպաստ պայմանները, անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին, ռիսկերին ու դրանց հաղթահարման ուղիներին: Ճագարաբուծության բիզնեսում բարձր եկամտաբերության հասնելու համար պարոն Դավթյանը կարևոր համարեց նաև ոչ միայն մսի իրացումը և մորթու մշակումը, այլև որպես հավելյալ արժեք՝ճագարի գոմաղբից կենսահումուսի ստացումը:
Ըստ բանախոսի ուսումնասիրությունների՝ ներկայումս մայրաքաղաքի շուկայում ճագարի մսի ավելի մեծ պահանջարկ կա, քան առաջարկ: Ներկաներին հաղորդակից դարձնելով ոլորտում գրեթե 10 տարվա իր փորձին՝ նա քաջալերեց զբաղվել ճագարաբուծությամբ: Ընդ որում գործակցությունը պարոն Դավթյանի հետ կարող է օգտակար լինել ճագարաբուծարաններ և ճագարի մասնագիտացված կերարտադրություն հիմնելու առումով:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10