hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Նոյեմբեր 06

Հյուրընկալեցինք Վիրջինիա Թեք համալսարանի պրոֆեսոր Թոմ Համեթին  

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս ընդունել է ԱՄՆ Վիրջինիա Թեք համալսարանի պրոֆեսոր Թոմ Համեթին: Պրոֆ. Համեթը 2012-ից մինչև 2015թթ. ղեկավարել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջազգային ԻննովԵՅԹ ծրագիրը, որի բաղկացուցիչ մասն էր 2014-ին մեկնարկած և բոլորովին վերջերս՝ 2019թ. հոկտեմբերին ավարտված

ԻննովԵՅԹ-Հայաստան ծրագիրը:
Որպես ԻննովԵՅԹ ծրագրի ղեկավար և Վիրջինիա Թեք համալսարանի ներկայացուցիչ, 2014թ. դեկտեմբերին պրոֆ. Համեթը ակադեմիական, փոխանակման և մշակութային գործակցության հուշագիր է ստորագրել ՀԱԱՀ-ի և ICARE հիմնադրամի հետ: Ծրագիրը զգալի դերակատարում է ունեցել, մասնավորապես, ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի դեպարտամենտի (ԱՈՒԿ) հաստատութենական հզորացման հարցում:
Ռեկտոր Ուռուտյանի հետ հանդիպումը ջերմ էր: Պարոն Ուռուտյանը հակիրճ ներկայացրել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներն ու զարգացման տեսլականը: Որպես գործընկեր և բարեկամ, պրոֆ. Համեթը իր ուրախությունն է արտահայտել համալսարանի՝ արդեն գրանցած հաջողությունների և բարեփոխումների ընթացքի առումով:
Պրոֆ. Համեթին ուղեկցում էր ՀԱԱՀ դոցենտ Սերգեյ Երիցյանը: Հանդիպումից առաջ նրանք առանցքային զեկուցողներն են եղել «Կենսածին պարարտանյութեր օրգանական գյուղատնտեսության համար» վերտառությամբ ամփոփիչ աշխատաժողովին: Գիտության և տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի (ISTC) աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի հետ համատեղ իրականացրած խոստումնալից նախագծի հավանական շարունակությունը կարող է բավականին լուրջ կիրառական հեռանկարներ ունենալ օրգանական գյուղատնտեսությունում մեր գիտնականի ստեղծած կենսածին պարարտանյութի համար:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10