hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Նոյեմբեր 05

Վերապատրաստում Յաշիի գյուղատնտեսական և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում 

ՀԱԱՀ-ի Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վարդան Ալեքսանյանը «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» TOPAS Էրազմուզ+ ՀԳ2 ծրագրի շրջանակում 2019թ. հոկտեմբերի 6-19-ը մասնակցել է վերապատրաստման դասընթացների Ռումինիայի Յաշիի

գյուղատնտեսական և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում: Վերապատրատմանը մասնակցում էին 6 դասախոսներ Հայաստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից:
Վերապատրաստման թեմաները ներառում են ժամանակակից գյուղատնտեսության հիմնախնդիրները, գյուղատնտեսական գործունեության կառավարումը և արտադրության տնտեսական արդյունավետությունը: Պարոն Ալեքսանյանի համար մասնավորապես հետաքրքրական էին ծախսերի հաշվառման և ինքնարժեքի հաշվարկման՝ կիրառվող մեթոդաբանությունները: Նա կարևոր փորձառություն է համարում նաև գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության կառուցակարգերի բնագավառում Ռումինիայի փորձի ուսումնասիրությունը:
Վերապատրաստման ծրագրի շրջանակում անցկացված սեմինարներն ընդգրկել են այնպիսի թեմաների շուրջ վերլուծություններ ու քննարկումներ, ինչպիսիք են ցորենի համախառն արտադրանքի վրա տարբեր գործոնների ազդեցությունը, աշխատանքի արտադրողականությունը և դրա հաշվարկման մեթոդաբանությունը, գյուղատնտեսական արտադրության կառավարման գործիքակազմը, ԵՄ տարբեր ֆոնդերից ֆինանսական հատկացումների ազդեցությունը Ռումինիայի գյուղատնտեսության վրա և այլն:

«Ընդհանուր առմամբ, փորձի փոխանակման, թիմային աշխատանքի, մասնագիտական քննարկումների և գյուղատնտեսությունում առկա հիմնախնդիրների շուրջ բանավեճերի առումով վերապատրաստումն արդյունավետ էր», - ասում է Վարդան Ալեքսանյանը:
Բացի վերապատրաստումից, դասախոսները հնարավորություն են ունեցել մասնակցելու նաև Յաշիի գյուղատնտեսական և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում անցկացվող միջազգային գիտաժողովին: Վարդան Ալեքսանյանը, Կիևի կենսագիտական և բնագիտական համալսարանի դասախոս Ալլա Չմիլը և Սումմիի ազգային ագրարային համալսարանի դասախոս Ալվինա Օրիեխովան հանդես են եկել «Կազմակերպության ներուժի վերլուծությունը վերահսկողության արդյունքային գնահատման գործում» թեմայով համատեղ գիտական հոդվածով, որը կհրատարակվի նոյեմբերին Ռումինիայում:
Պարոն Ալեքսանյանը տպավորված է հյուրընկալող համալսարանում «հսկայածավալ» տարբեր մասնագիտացված հետազոտական կենտրոնների և լաբորատորիաների առկայությունից, որոնք հնարավորություն են տալիս գիտական հետազոտությունները կատարել բարձր մակարդակով՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և ժամանակակից սարքավորումներ:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10