hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Նոյեմբեր 05

AbioNet. ձեռքբերումներ և մարտահրավերներ 

2019 թ. հոկտեմբերին կայացել է ABioNet ծրագրի աշխատանքային հերթական հանդիպումը Սալոնիկի Միջազգային Հելենիկ համալսարանում։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցել են Ծրագրի տեղական համակարգող Գայանե Մարմարյանը և Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։


Հայաստանը և Եվրոպական գործընկերներ Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան և Գերմանիան ներկայացնող 18 մասնակցից կազմված աշխատանքային խումբն անդրադարձ կատարեց Ծրագրի շրջանակում արդեն իրականացրած և պլանավորվող աշխատանքներին։ Օրակարգային քննարկման հիմնական թեմաներից էր Եվրոպական Միության արձագանքը Ծրագրի միջանկյալ հաշվետվությանը, մասնավորապես, մատնանշված ուժեղ կողմերն ու մինչ Ծրագրի ավարտը բարելավման ենթակա հիմնախնդիրները։ Աշխատանքային փաթեթների պատասխնատուներն ամփոփեցին Ծրագրի մեկնարկից մինչ օրս կատարած աշխատանքների վերջնարդյունքներն ու մարտահրավերները յուրաքանչյուր գործընկեր համալսարանի առումով։

Տիկին Մարմարյանի փոխանցմամբ, Ագրարային համալսարանի աշխատանքային թիմը տեղացի և եվրոպական գործընկերների հետ բազմաթիվ քննարկումների միջոցով ավարտուն տեսքի է բերել «Սննդի անվտանգություն» մագիստրոսական փորձնական, մոդուլային ծրագրի կառուցվածքն ու բովանդակությունը: Նախատեսվող մոդուլների ծրագրերը կազմվելու են երկլեզու՝ անգլերեն և հայերեն։

ABioNet-ի շրջանակում ձեռք է բերվել գործակցության վերաբերյալ ևս մեկ պայմանավորվածություն՝ Իտալիայի Տերամոյի համալսարանի հետ, այս անգամ՝ Էրասմուս +ՀԳ1 ծրագրի հարթակում: Այդ համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Պաոլա Պիտիան և Գարեգին Համբարձումյանը քննարկել են ՀԱԱՀ-ի դասախոսների և ուսանողների շարժունությանը վերաբերող մանրամասներ:

Ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն համալրվել է համալսարանին հատկացված տեխնիկական միջոցներով։ Առաջիկայում մեկնարկելու է լաբորատոր սարքավորումների գնման գործընթացը։ ABioNet-ի աշխատանքային թիմի համար ճանաչողական այց է կազմակերպվել Հունաստանի խոշորագույն բուսաբուծական մթերք վերամշակող ընկերություններից մեկը և ինկուբատորներ։

                                     
 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10