hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Նոյեմբեր 04

ԱՈՒԿ-ի հիմնադիր Դենիել Դանը տպավորված է Ագրարային համալսարանի փոփոխություններով

Մեկշաբաթյա այցով Հայաստանում էր ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) հիմնադիր տնօրեն Դանիել Դանը: Դոկտ. Դանը ԱՈՒԿ-ը ղեկավարել է 2000թ.-ից մինչև 2007թ.-ը, համապատասխանաբար ICARE-ը՝

2005-ից մինչև 2007-ը:
Այցի ընթացքում դոկտ. Դանին ընդունել է ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի և առհասարակ մեր երկրում ագրոբիզնեսի կրթության երախտավորը հանդիպումներ է ունեցել նաև համալսարանի այլ ստորաբաժանումների իր գործընկերների հետ, մասնակցել այդ օրերին համալսարանում անցկացվող Պարենային ապահովության եվրասիական ամենամյա խորհրդաժողովին:
«Ուրախ եմ ականատես լինել այն դրական փոփոխություններին, որ ներկայումս Վարդան Ուռուտյանի ղեկավարությամբ կատարվում են Ագրարային համալսարանում, փոփոխություններ, հանուն որոնց ժամանակին այս համալսարանում հիմնադրել ենք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը»,- ասում է դոկտ. Դանը: Նա հավելում է, որ ուրախ է նաև պարոն Ուռուտյանի՝ ՀԱԱՀ-ի ռեկտոր ընտրվելուց հետո ICARE հիմնադրամի և ԱՈՒԿ-ի ղեկին տեսնել վերջինիս լավագույն շրջանավարտներից մեկին՝ Արթուր Գրիգորյանին:

Դոկտ. Դանը հետաքրքրվել է համալսարանում ընթացող ուսումնածրագրային բարեփոխումներին, ծանոթացել շինվերակառուցողական աշխատանքներին և տպավորվել կարճ ժամանակում արձանագրված առաջընթացով:
Դոկտ. Դանն այս տարիների ընթացքում մշտական կապի մեջ է եղել ԱՈՒԿ-ի, ICARE-ի և Ագրարային համալսարանի հետ, ժամանակ առ ժամանակ տեղում կամ տեսակապի միջոցով դասավանդել ԱՈՒԿ-ում: Ներկայումս նա գյուղատնտեսական զարգացման առաքելություն է իրականացնում Ռուանդայում:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10