hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 09

«Ագրարային մենեջմենթ» ծրագիրը հյուրընկալել էր գերմանացի գործընկերների

Հայաստանի ազգային ագրարային և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանների միջև առկա գործակցության շրջանակում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 4-ը ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հյուրընկալել էր ՎԿԳՀ-ի ուսանողներ Կատրին Գայցին

և Միքայել Ցոբելին: Նրանք վերոնշյալ ծրագրի մագիստրանտների համար դասընթացներ վարեցին «Բիզնես մենեջմենթ», «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Գերմաներեն» առարկաներից: Ինչպես հավաստում են դասընթացների մասնակից մագիստրանտները, սեմինարներն անցան հետաքրքիր ու բովանդակալից՝ հնարավորություն տալով խորացնել գերմաներենի իմացությունն ու մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև ծանոթանալ տվյալների հավաքման նոր մեթոդների:

«Ագրարային մենեջմենթ» ծրագրի մագիստրանտները գերմանացի գործընկերների հետ այցելեցին «Սպայկա» ՍՊԸ, ՄԱՊ գինու և կոնյակի գործարան և Կանաչ ուսուցման կենտրոն: Այցելած կազմակերպություններից ստացած տվյալների հիման վրա նրանք կատարեցին տնտեսագիտական հաշվարկներ, գնահատեցին դրանց ներկայիս տնտեսական վիճակը:
ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» ծրագրի թիմը մասնագիտական այցերից բացի, մագիստրանտների և գերմանացի դասընթացավարների համար կազմակերպել էր նաև պատմամշակութային շրջայցեր Երևանի տեսարժան վայրեր, Սևանավանք, Հաղարծին, Պարզ լիճ:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10