hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 08

ՀԱԱՀ-ի աշխատակիցները մասնակցեցին «ՄԿԾ որակի ապահովման համակարգ» թեմայով դասընթացին 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ աշխատակիցներ (Սասուն Մամաջանյան, Նունե Սիմոնյան, Սիրանուշ Ալթունյան, Դավիթ Սողոմոնյան, Լիանա Խաչատրյան) հոկտեմբերի 2-4-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մասնակցեցին

որակի ապահովման ազգային կենտրոնում մասնակցեցին «Մասնագիտությունների կրթական ծրագրերի որակի ապահովում» թեմայով վերապատրաստման դասընթացի, որը նախատեսված էր բուհերի դեկանների, ամբիոնների վարիչների և ՄԿԾ պատասխանատուների համար:
Դասընթացավարներ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը մասնակիցներին հաղորդակից դարձրեցին մասնագիտությունների կրթական ծրագրերի նպատակներին, ռեսուրսներին, ակնկալվող ելքային արդյունքներին և դրանց չափելիության մեխանիզմներին, ՄԿԾ-ների գնահատման քաղաքականությանը, բարելավման մեխանիզմներին, հետադարձ կապի գործիքներին:

Եռօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան ՄԿԾ-ների ուժեղ և թույլ կողմերին, դասավանդման և ուսումնառության մեթոդներին, ձևակերպեցին որակի ապահովման մեխանիզմները, անդրադարձան դասընթացի պլանավորմանը և ուսանողի առաջընթացի ճանապարհային քարտեզին: Տարբեր բուհերի ՄԿԾ պատասխանատուները, դեկաններն ու ամբիոնի վարիչները միասին քննարկեցին, թե ինչպես են որոշում՝ ինչ է պետք ուսանողին, ինչ է հարկավոր նրան սովորեցնել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջներն ու բուհի առաքելությունը, ինչպես հաշվարկել կրեդիտներն ու հետևել ուսանողի առաջընթացին, հասկանալ՝ արդյոք ուսումնական պլանը տեսանելի է դարձնում ուսանողի առաջընթացը և որքանով են ուսանողները հասել ՄԿԾ ակնկալվող արդյունքներին:
Ինչպես փոխանցեց ՀԱԱՀ-ի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը, մեր ներկայացուցիչները դասընթացի բոլոր օրերին ցուցաբերել են ակտիվ մասնակցություն, աչքի ընկել գործնական աշխատանքներին և քննարկումներին արդյունավետ մասնակցությամբ:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10