hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 08

Արդյունավետ հաղորդակցություն հանուն համագործակցության 

ՀԱԱՀ-ի Որակի գնահատման և ապահովման կենտրոնի աշխատակիցներ Լիլիթ Ավդալյանը և Նինել Մոսոյանը ավարտել են համալսարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին մեկնարկած «Արդյունավետ հաղորդակցություն» վերապատրաստումների շարքը: Վերապարտաստման նպատակն է եղել

բարձրացնել ներհամալսարանական էլեկտրոնային հաղորդակցության արդյունավետությունը:
Տիկին Ավդալյանի փոխանցմամն, վերապատրաստումների առաջին բաղադրիչով մասնակիցները ծանոթացել են պաշտոնական էլեկտրոնային նամակագրության, էլեկտրոնային փաստաթղթերի անվանման սկզբունքներին, իսկ երկրորդ բաղադրիչով՝ ներհամալսարանական գործընթացների և համագործակցության քարտեզագրման ձևաչափին և այն լրացնելու մանրամասն ուղեցույցին:
Վերապատրաստումների ընթացքում դարձյալ անդրադարձ է կատարվել համալսարանի նոր ռազմավարական ծրագրին, որն օգոստոս ամսին ուղարկվել էր համալսարանի բոլոր ստորաբաժանումներին՝ մասնակցային սկբունքով փաստաթուղթը լրամշակելու և վերջնականացնելու նպատակով:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին իրականացվել է թվով չորս վերապատրաստում, որոնց մասնակցել են ստորաբաժանումների շուրջ 25 ներկայացուցիչներ:
Լիլիթ Ավդալյանը տեղեկացրեց, որ ներհամալսարանական համագործակցության խթանման հաջորդ քայլով իրականացվելու են մասնակցային սկզբունքով համալսարանի նոր ռազմավարականի քննարկումները և անհրաժեշտ վերափոխումը:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10