hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հոկտեմբեր 07

Գրադարանավարի օրվա առթիվ ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը բացել էր «գանձարանի դռները» 

Գրադարանավարի օրվա առթիվ ՀԱԱՀ-ի գիտական գրադարանի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել համալսարանի դասախոսներ և տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ՝ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելու գրադարաննային գործի նվիրյալներին և արժևորելու նրանց անխոնջ

աշխատանքը:
ՀԱԱՀ-ի ռեկտորի անունից շնորհավորանքի խոսք ասաց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը՝ շեշտելով գրադարանավարի աշխատանքի կարևորությունը, մանավանդ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում: «ՀԱԱՀ-ի գրադարանը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները, պահպանում ոչ միայն գրադարանային համակարգի լավագույն ավանդույթները, այլև կիրառում գրադարանային գործի ժամանակակից ձևերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, ցուցաբերում

ստեղծագործական մոտեցում աշխատանքի նկատմամբ: Այս առումով բուհի գրադարանը միայն գրքերի պահոց չէ, այլև ուսանողների հետ գործակցության շնորհիվ՝ վերջիններիս աշխարհայացքի ձևավորման, օգտակար միջոցառումների կազմակերպման կենտրոն, նաև՝ ընթերցողի և հեղինակի միջև «երկխոսության» միջավայր»,-նշեց պարոն Ծպնեցյանը: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պրոռեկտոր Ծպնեցյանը շնորհակալագրեր հանձնեց ՀԱԱՀ-ի գիտական գրադարանի աշխատակիցներ Ջուլետտա Թորոսյանին, Հռիփսիմե Ալեքսանյանին և Լիլիթ Վարդանյանին: Շնորհավորանքի խոսքեր ասացին նաև ՀԱԱՀ-ի արհկոմիտեի նախագահ Աննա Աղաջանյանը, տարբեր ամբիոնների դասախոսներ:

Գիտական գրադարանի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Ադամյանն էլ, շնորհավորելով գործընկերների մասնագիտական տոնը, անդրադարձավ համալսարանի գրադարանի ձեռքբերումներին. 1931 թվականին կազմավորված, ընդամենը 2 պահարան գիրք և 122 ընթերցող ունեցող գրադարանն այսօր ունի ավելի քան 2800 ընթերցող, իսկ գրքային ֆոնդը կազմում 560.290 գիրք: Բուհի գիտական գրադարանն իրականացնում է նաև էլեկտրոնային սպասարկում, ներդրված է «Կոհա» համակարգը: Այն Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի միակ գրադարանն է, ուստի ՀԱԱՀ-ի library.anau.am էլեկտրոնային գրադարանից օգտվում են ոչ միայն Ագրարային համալսարանի դասախոսներ և ուսանողներ: Էլեկտրոնային գրադարանի այցելուների թիվը տարեկան հասնում է շուրջ 390.000-ի:
Մասնագիտական տոնի առթիվ գրադարանն այսօր առաջին անգամ բացել էր իր գանձատան դռները՝ ցուցադրելով բազմալեզու հնատիպ գրքերի և ամսագրերի հարուստ ֆոնդից (ավելի քան 3030 միավոր) մի փոքր մաս, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում: 88-ամյա գրադարանի ամենահին գիրքը 238 տարեկան է՝ թվագրված 1781թ.-ով, այն ֆրանսերեն է և վերաբերում է լանդշաֆտային կանաչապատմանը: Հին գրքերի կողքին գրադարանում «ապրում ու մեծանում են» նոր գրքեր, ամսագրեր, թերթեր, օրենսգրքեր ու ատենախոսություններ՝ բոլորը կոկիկ ու խնամքով դասավորված իրենց տեղերում:

Գրքերի ամենօրյա խնամք ու պահպանում, նոր գրքերի ձեռքբերում, համակարգում, քարտագրում ու տեղավորում, ընթերցողների սպասարկում, գրքային ֆոնդերի համալրում և թվայնացում, էլէկտրոնային գրքերի ու գրացուցակների ստեղծում. առաջին հայացքից չնկատվող, բայց հսկայածավալ աշխատանք, որն անձնվիրաբար իրականացնում են ՀԱԱՀ գիտական գրադարանի 25 աշխատակիցները: Գրադարանավարի օրը լավ առիթ է՝ ևս մեկ անգամ գնահատելու նրանց նվիրական աշխատանքն ու ասելու շնորհակալություն:
Տիկին Հասմիկին շնորհավորելու կրկնակի առիթ ունենք և դա անում ենք հաճույքով. 2004թ.-ից ի վեր Հայաստանում նշվող Գրադարանավարի օրը նաև նրա ծննդյան օրն է:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10