hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հոկտեմբեր 07

ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական ինկուբատորում մեկնարկում է վերապատրաստման առաջին դասընթացը 

incubator1Ընդամենը 4 ամիս առաջ՝ հունիսի 6-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործարկվեց Հայաստանի առաջին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը՝ նպատակ ունենալով աջակցել ագրոբիզնեսի ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ տրամադրելով տեխնոլոգիական և գործարար ծառայություններ, համատեղ աշխատանքի տարածք և մեկնարկային ֆինանսավորում:
Նախագիծն իրականություն է դարձել Ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի և Nation in Action

կրթաձեռնարկչական հարթակի ռազմավարական գործակցության շնորհիվ: Նախագծի գործընկերներ են նաև UNDP ImpactAim-ի, Հայաստանի ազգային SDG նորարարության լաբորատորիան, ADB Ventures-ը, Russia Trust Fund-ը:
Նախագծի առաջին կիրականացվի ստարտափերի կառավարման և գյուղատնտեսության ոլորտի հնարավորությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց, որին կհաջորդի ինկուբացիոն գործընթացը՝ ստարտափ գաղափարների առաջքաշում, թիմերի ձևավորում, ապա ինժեներական կրթություն և ագրոտեխնոլոգիական լաբորատորիաների ստեղծում: Սկզբնական փուլի համար ծրագիրը նախատեսում է մինչև 25 ստարտափ թիմերի կազմավորում և լավագույն 3 ստարտափ գաղափարների ֆինասնավորում ու իրագործում:
Մեկնարկող վերապատրասման դասընթացի հիմնական նպատակն է աջակցել ստարտափ գործարարությանը, ստեղծել հյուրընկալ միջավայր ագրոտեխնոլոգիական ոլորտի հիմնադիրների համար՝ ներկայացնելով մանրամասն տեղեկատվություն ստարտափների զարգացման վերաբերյալ: Դասընթացը կմեկնարկի հոկտեբերի վերջին  և կտևի 10 շաբաթ: Յուրաքանչյուր շաբաթ նախատեսվում է 2-3 հանդիպում: Դասընթացին մասնակցելու և ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ծառայություններից օգտվելու հնարավորություն ունեն Ագրարային համալսարանի ուսանողներ, շրջանավարտներ ու դասախոսներ:
Հայտերն ընդունվում են մինչև 2019թ-ի հոկտեմբերի 17-ը: Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և մասնակցության հայտը լրացնելու համար այցելեք այստեղ, զանգահարեք +374 77 523 821 հեռախոսահամարով, գրեք էլեկտրոնային փոստի Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին կամ դիմեք ՀԱԱՀ-ի դեկանատներ:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10