hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հոկտեմբեր 07

Համաժողով՝ պտղաբուծության ոլորտի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները 

Այսօր, հոկտեմբերի 7-ին ՀԱԱՀ մեծ դահլիճում ի մի էին եկել ագրարային կրթության, գիտության, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները՝ «Պտղաբուծության զարգացման ազգային համաժողովի» հարթակում քննարկելու ոլորտի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Նախաձեռնության իրականացնողներն էին շվեյցարական HEKS EPER-ը, Շեն եւ Սյունիք զարգացում հասարակական կազմակերպությունները, ՀԱԱՀ աջակցությամբ:
Նիստը մեկնարկեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի օրհնության խոսքով, նաեւ հետաքրքիր հետահայացով: Անցյալ դարի 90-ականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին եւրոպական քրիստոնեական դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք տեղյակ էին վիճակի մասին ու ջանում էին օժանդակել նորանկախ երկրի կայացմանը, լավ գիտակցելով. եթե Եւրոպան քրիստոնեական արժեքների ամրոցն է, ապա Հայաստանը այն անառիկ դարձնող դարպասը: Սրբազան Հայրը տասնամյակներ անց ուրախությամբ արձանագրում է, որ HEKS EPER-ը վերը նշված հասարակական կազմակերպությունների հետ համատեղ շոշափելի արդյունքների է հասել:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, HEKS EPER Հարավային Կովկասի գրասենյակի ներկայացուցիչ Բեկա Ուրուշաձեն (նստավայրը՝ Վրաստան), Շեն ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանը ողջունեցին մասնակիցներին եւ մաղթեցին արդյունավետ աշխատանք: Նրանք նշեցին, որ այս օրինակելի համագործակցությունը նոր փուլի է հասել, եթե նախկինում աջակցում էին ֆերմերային տնտեսությունների կայացմանն, ապա հիմա մարկետինգային հետազոտություններ են կատարում: Հայկ Մինասյանի համոզմամբ համաժողովը ամենամյա կլինի:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախաձեռնությունը շատ կարեւոր համարեց՝ լավ հարթակ է ոլորտի խնդիրները վերհանելու եւ լուծումները գտնելու տեսանկյունից: Իսկ այդ խնդիրների մեծ մասը կրթական մակարդակում են՝ համալսարանականից մինչեւ ֆերմերների վերապատրաստում: Ագրարային համալսարանը արմատական եւ անշրջելի բարեփոխումներ է իրականացնում եւ արդյունքները շուտով տեսանելի կլինեն:
«Բուսաբուծության ոլորտի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» ծրագիրը ամփոփ ներկայացրեց Սյունիք զարգացում ՀԿ ծրագրի ղեկավար Նաիրա Հարությունյանը:

Շեն ԲՀԿ գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Նվարդ Շահմուրադյանը գյուղմթերքի վերամշակման եւ արտահանման առկա վիճակը շատ մանրակրկիտ ու հետաքրքիր վերլուծեց, նաեւ առաջարկություններ ներկայացրեց: Դարձյալ Շենից՝ գյուղատնտես-փորձագետ Սիմոն Ասատրյանի զեկուցումը նվիրված էր ագրոներդրանքի մատակարարմանը՝ գյուղտեխնիկա, բուժանյութեր, տնկիներ: Սակայն, այս ամենը առ ոչինչ են, եթե գրագետ չկազմակերպվի խորհրդատվական աշխատանքը: Խորհրդատվության խնդիրներին անդրադարձավ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Նա պատմեց բուհում կատարվող բարեփոխումների, նաեւ չորս մարզում մեր գիտնականների խորհրդատվական գործունեության մասին: Բուհում կատարվող բարեփոխումների համատեքստում հատկապես կարեւոր են փորձնուսուցման հարցերը, ուստի, դեկանը դիմեց ընկերությունների ներկայացուցիչներին, որ բացեն դռները ուսանողների առջեւ:
Շատ հետաքրքիր էր ամփոփում-քննարկման ձեւաչափը: Հիմնականում դիտարկվեցին գյուղատնտեսության ապահովագրության, վարկավորման խնդիրները: Կազմակերպիչները հավաստիացրեին. բարձրաձայնված ոչ մի հարց ուշադրությունից դուրս չի մնա: Խմբավորվելուց հետո կներկայացնեն պատկան մարմիններին ու կորոնեն դրանց լուծման ճանապարհները:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10