hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Հոկտեմբեր 05

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը ՀԱԱՀ վարժարանի մանկավարժական հանրույթին՝ Ուսուցչի օրվա առթիվ 

Սիրելի գործընկերներ։
Հայաստանը, հարյուրից ավելի երկրների շարքում, այսօր նշում է Ուսուցչի օրը։ Այս գեղեցիկ տոնի իմաստը միայն մեր երեխաների կրթության ու դաստիարակության գործում ուսուցիչների առաքելությունը գնահատելը չէ։ Մենք, որպես հասարակություն, պետք է օգնենք ուսուցչին՝ ավելի լավ իրականացնել այդ առաքելությունը, ավելի արդյունավետ կատարել երեխաներից հասարակություն կերտող ճարտարապետների իրենց դերը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանն անցել է հետաքրքիր, կրթական նվաճումներով լի 22 տարվա ուղի։

Այն ունեցել է և ունի բարձր որակավորում, մանկավարժական վարպետություն ու մեր գործում այնքան անհրաժեշտ՝ արտակարգ նվիրվածություն ունեցող մանկավարժական կազմ։ Վարժարանի մեր գործընկերներին բնորորոշ է ևս մեկ կարևոր հատկություն՝ ինքնակատարելագործում, համալսարանի նորօրյա զարգացումներից հետ չմնալու ձգտում, նախաձեռնելու կարողություն։
Այս ամենը վարժարանի սաներին, որոնց թիվն ուրախալիորեն ավելացել է այս տարվա ընդունելության արդյունքներով, դրել է մի վիճակի մեջ, երբ արդեն ձևավորվում է աշակերտակենտրոն, ստեղծագործ միջավայր։ Այստեղ գիտելիքից բացի սովորեցնում են նաև կյանքի հմտություններ, դաստիարակում երկրի քաղաքացի։ Գոհացուցիչ է նաև վարժարանի սաների շրջանում ագրարային մասնագիտությունների ուղղությամբ կողմնորոշվողների թվի աճը։
ՀԱԱՀ-ի համակարգի այլ ստորաբաժանումների նման, վարժարանն այժմ փոփոխությունների փուլում է։ Վստահ եմ, որ վարժարանի մանկավարժական հանրույթը հաղթահարելու է փոփոխությունների ճանապարհին եղած դժվարությունները և շատ մոտ ապագայում հանդես է գալու նոր, ավելի գեղեցիկ դեմքով և ավելի հեռուն նայող հայացքով։ Այս վստահությունը հիմնված է մեր մանկավարժների մասնագիտական վարպետության ու մարդկային նկարագրի և, անշուշտ, վարժարանի նոր ղեկավարության իրականացրած ճիշտ քաղաքականության ու նպատակասլացության վրա։
Սիրելի վարժարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ՝ ցանկանալով առողջություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին և նոր հաղթանակներ ձեր հայրենանվեր աշխատանքում, որոնք դեռ գալու են։ Մենք ձեզ ըստ ամենայնի կաջակցենք այդ հաղթանակները կերտելու գործում։

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10