hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Սեպտեմբեր 16

Ամառային դպրոցը օգնեց, որ իմ ուսանողներին ավելի մրցունակ դարձնեմ. Լենա Մամիկոնյան 

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում եվրոպական տարբեր համալսարաններում ուսումնառության եւ դասավանդման տարբեր ծրագրերին ՀԱԱՀ-ի բազմաթիվ ուսանողների և մի շարք դասախոսների ակտիվ մասնակցությունը ավանդական է դարձել:
ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Վերլուծություն և

կանխատեսում ագրոբիզնեսում առարկայի դասախոս Լենա Մամիկոնյանը, որն արտերկրում դասավանդելու բավականին լավ փորձ ունի, այս անգամ մասնակցել է Նիդերլանդների Ռադբաուդի համալսարանում կազմակերպված ամառային դպրոցին: Դասընթացի թեման էր «Տվյալագիտության ներածություն սոցիալական գիտությունների համար R և Rstudio-ի միջոցով»: Դասընթացը վարում էր Ռադբաուդի համալսարանի Սոցիալական գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Մորիս Վերգերը: Դասընթացին մասնակցում էին 25-ից ավելի մասնակիցներ Ուկրաինայից, Սլովակիայից, Իսրայելից, Ալբանիայից, Լեհաստանից և այլ երկրներից: 

Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցը լավ հնարավորություն ընձեռեց R ծրագրակազմի վերաբերյալ կիրառական գիտելիքներ ստանալու, ինչպես նաև տարբեր համալսարանների գործընկերների հետ քննարկումների մասնակցելու՝ փորձի փոխանակման և հետագա համագործակցության համար, - ասում է տիկին Մամիկոնյանը, - Ինձ հատկապես դուր եկավ դասընթացի կազմակերպման ձևը՝ սկսած R-ից և վիճակագրության հիմունքներից մինչև ավելի բարդ թեմաներ, օր.՝ ինչպես կարելի է R-ի միջոցով միավորել տվյալները տարբեր տվյալների բազաներից: Ես նաև հավանեցի դասախոսի դասավանդման ոճը: Նա կազմակերպում էր քննարկումներ տարբեր վիճակագրական, հետազոտական և այլ թեմաներով, որոնց ընթացքում ես բավականին վստահ էի զգում ինձ՝ ԱՈՒԿ-ի մագիստրոսական ծրագրում ստացած ուժեղ կրթության, դասավանդման և հետազոտական փորձի շնորհիվ»:
Լենան կցանկանար, որ հայաստանյան բուհերում նույնպես դասի բուն թեմաներից բացի քննարկվեն նաև հարակից այլ թեմաներ:
Ամառային դպրոցի լավագույն հնարավորություն է եղել հետազոտական թեմաների քննարկումների և փորձի փոխանակման համար: Մասնակից ուսանողները, դասախոսները և տարբեր ոլորտների մասնագետները միմյանց հաղորդակից են դարձրել իրենց գրած հոդվածների, օգտագործած մոդելների և տվյալների մասին: Այս առումով նույնպես Լենան բավականին շատ ասելիք ուներ արտերկրի իր գործընկերների համար:
R ծրագրակազմի հիմունքները Լենան արդեն ներկայացրել է իր ուսանողներին՝ Էկոնոմետրիկա առարկայի շրջանակում, սակայն, ինչպես ինքն է ասում. «Հիմա հնարավորություն ունեմ նրանց հաղորդելու ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերած գիտելիքներս և օգնել նրանց դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում»:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10