hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Սեպտեմբեր 12

Տեղեկատվական համակարգերը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման անփոխարինելի գործիք

Սեպտեմբերի սկզբից ՏՏ կենտրոնը՝ տնօրեն Վաչագան Մելքոնյանի ղեկավարությամբ, բոլոր ֆակուլտետների ներկայացուցիչների համար ուսուցողական պարապմունքներ իրականացրին ներդրման պատրաստ երեք ծրագրերի ուղղություններով՝ գնահատում-թեստավորում, Moodle եւ eBuh համակարգեր: Վերջինն, ինչպես

հավանաբար գիտեն շատերը, արդեն կիրառում են Պարենամթերքի տեխնոլոգիաների և Տնտեսագիտության ֆակուլտետների դեկանատներում: Այս ուսումնական տարվանից էլեկտրոնային դեկանատը կգործարկվի նաեւ մյուս ֆակուլտետներում: Մշակված եւ ներդրման պատրաստ բոլոր ծրագրերն էլ փորձարկվել են, բացահայտվել եւ շտկվել են թերությունները, լրամշակվել են չնախատեսված մանրուքները:
Սակայն, քանի որ կրթական համակարգը կենսունակ, հարափոփոխ, անդադար զարգացող-կատարելագործվող ոլորտ է, ուստի ծրագրերն էլ ստեպ-ստեպ կթարմացվեն: Իսկ սա նշանակում է, որ աշխատակիցները եւս պարբերաբար կվերապատրաստվեն եւ իրազեկված կլինեն բոլոր նորամուծությունների մասին:

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10