hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Սեպտեմբեր 05

Մեկնարկել են համալսարանի ղեկավարության հանդիպումները ֆակուլտետների ուսանողների հետ. Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ուսումնական աշխտանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը և ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Ղարախանյանը հանդիպում ունեցան Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:

Հանդիպման նպատակն էր ուսանողներին «առաջին ձեռքից» տեղեկացնել համալսարանում և հատկապես Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում ընթացող և սպասվող բարեփոխումների մասին, ինչպես նաև լսել ուսանողների խնդիրներն ու առաջարկները: Պարոն Ուռուտյանն անդրադարձավ ագրոճարտարագիտական 12 լաբարատորիաների, քիմիայի, սննդի անվտանգության լաբորատորիաների, գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոնի, ինչպես նաև ջերմատան շինարարությանն ու արդի տեխնոլոգիաներով վերազինմանը՝ հայցելով ուսանողների ներողամտությունը շինարարական աշխատանքները դասերին զուգահեռ իրականացնելու համար:
Համալսարանի ղեկավարները ներկայացրեցին նաև ուսումնական գործընթացում սպասվող փոփոխությունները. այսուհետ կունանանք աշնանային և գարնանային կարճատև արձակուրդներ, որոնք ռեկտորը կոչ արեց օգտագործել նպատակային ձևով՝ կազմակերպելով արշավներ, համաժողով-քննարկումներ, ակտիվ հանգիստ բնության գրկում, ուսումնասիրել Հայաստանի տարբեր շրջանների գյուղատնտեսությունը, ագրոբիզնեսի հնարավորությունները: Նվազեցվել են կուրսային աշխատանքների քանակը, ուսանողներն այլևս ստիպված չեն լինի մեկ կիսամյակի ընթացքում 4-5 կուրսային աշխատանք գրել, կրճատվել է դիպլոմային աշխատանքների ծավալը, վերանայվել թեմաները: Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողներն այսուհետ առանձին հաշվարկագրաֆիկական աշխատանքներ չեն ներկայացնի, դրանց կանդրադառնան միայն գործնական պարապմունքների ընթացքում: Կկենտրոնացվի պրակտիկաների պաշտպանությունը, և առհասարակ կվերափոխվի պրակտիկաների կազմակերպման ամբողջ համակարգը. այս առումով ռեկտորն ակնկալում է նաև ուսանողների աջակցությունը: IMG_4699Համալսարանի ղեկավարությունը կարևորում է «Դասախոսը ուսանողների աչքերով» գնահատման արդյունքները, և նոր ուսումնական տարում դասաժամերի բաշխումը, դասախոսների հետ պայմանագրերի շարունակումը կամ խզումը կատարվել է նաև հաշվի առնելով ուսանողների գնահատականներն ու դիտարկումները, որոնք մեծամասամբ համընկել են համալսարանի ղեկավարության նկատառումներին:
Ուսանողներն էլ իրենց հուզող հարցերն ուղղեցին համալսարանի ղեկավարությանը, որոնք առնչվում էին կրեդիտային համակարգում բացակայությունների տոկոսի վերանայմանը, կրթաթոշակների բարձրացմանը, կուրսային և դիպլոմային աշխատանքների նոր ձևաչափերին և այլն:
Հանդիպման վերջում ռեկտորը շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ-ի ուսանողական խորհրդին՝ նախորդ ուսումնական տարում աննախադեպ քանակով ու որակով տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար՝ հորդորելով այս տարի ևս շարունակել նույն ակտիվությամբ և ակնկալել ռեկտորատի աջակցությունը:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10