hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Սեպտեմբեր 05

Նրանք մեր հող ու ջրի հոգսերին ականջալուր են լինելու 

Սեպտեմբերին 5-ին փոքր դահլիճում հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնվեցին ՀԱԱՀ հիմնարար՝ Ագրոնոմիական ֆակուլտետի բակալավր եւ մագիստրոս շրջանավարտներին:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, շնորհավորելով երիտասարդներին`

հույս-համոզմունք հայտնեցին, որ նրանք իրենց գիտելիքները, հմտությունները, իմացությունը բոլորանվեր կծառայեցնեն ի բարօրություն երկրի տնտեսության, գյուղատնտեսության զարգացման: «Այսօր ագրարային ոլորտը ձեր կարիքը ունի»,-ասաց պրոռեկտորը: Իսկ բուհի դռները միշտ լայնորեն բաց են լինելու նրանց առջև: ՀԱԱՀ ղեկավարները շնորհավորեցին նաեւ շրջանավարտների ծնողներին, որոնք ջանք չեն խնայել, որ իրենց զավակները ստանան արժանապատիվ, մրցունակ կրթություն:

 «Այսուհետ սիրելի գործընկերներին» դիմելով` ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, պրոֆեսոր Ռուզան Մանուկյանը, ագրոէկոլոգիայի եւ անտառագիտության ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանը մաղթեցին, որ երիտասարդները սիրեն հայրենի հողն ու ջուրը, իսկ անհրաժեշտության դեպքում միշտ կարող են համոզված լինել, որ համալսարանը նեցուկ, աջակից կլինի: «Չմոռանաք մեր համալսարանի ճանապարհը»,-հորդորեց տիկին Մանուկյանը:

Շրջանավարտներ Մարիամ Հովհաննիսյանի եւ Էդգար Սմբատյանի խոսքերը, բնականաբար, հախուռն, սիրառատ էին, շնորհակալությամբ ու երախտագիտությամբ լեցուն: Ագրոնոմների 89-րդ սերունդը հաստատուն քայլերով «կյանք մտավ»:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10