hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Սեպտեմբեր 04

Շարունակական կրթության համար մեր բուհի դռները բաց են բոլոր շրջանավարտների առջև

Սեպտեմբերի 4-ին մեծ դահլիճում հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի 64 մագիստրոս եւ 220 բակալավր (33-ը գերազանցությամբ) շրջանավարտի:
Ինչպես նշեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը, այսուհետ նրանք մեր գործընկերներն են, դեսպանները՝

աշխատաշուկայում: Եւ ուշադրությամբ, սիրով հետեւելու ենք նրանց կարիերայի վերելքին, հաջողություններին: «Դիպլոմ ստանալը չպետք է նույնականացնել կրթության հետ, որը շարունակական է՝ ցկյանս: Կյանքի լավ որակ ունենալու համար լավագույն երաշխիքը գիտելիքն է: Դուք կարող եք հետագայում մասնակցել միջազգային ծրագրերի, անդադար բարելավել մասնագիտական կարողությունները»,-ասաց ռեկտորն ու հորդորեց. «Կապը պահեք հարազատ բուհի հետ, մեր դռները միշտ բաց են ձեր առջեւ»:
IMG_9727Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը համոզված է, այս երիտասարդների համար ագրարայինն արդեն երկրորդ հայրական տուն է, որտեղ ուրախանում են յուրաքանչյուր նվաճման, առաջընթաց քայլի համար: «Հպարտանում եմ հրաշալի ուսանողներով, որոնք նաեւ Հանրապետության լավագույն ուսանողի կոչմանն են արժանացել, փայլուն են մասնակցել գիտաժողովների եւ միջազգային հարթակներում բարձր են պահել մեր երկրի եւ բուհի ակադեմիական վարկանիշը, հեղինակությունը»,-ասաց դեկանը:
IMG_9825Պրոֆեսոր Ղազարյանը համոզված է, որ այս շրջանավարտները՝ բոլորը, մասնագիտությամբ աշխատանք կունենան: Շրջանավարտներին հաջողություններ մաղթեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, դոցենտ Ջուլիետա Գեւորգյանը, ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Դավիթ Բաղդասարյանը: Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք ասաց Հարություն Հարությունյանը:
Դիպլոմները հանձնեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը եւ ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը:

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10