hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Սեպտեմբեր 02

Մեծ պատմությամբ, բարի ավանդույթով, մշտապես նորացող Ագրարային համալսարան 

Ագրարայինը Հայաստանի բուհական համակարգի բարեփոխումների առաջատարներից է, որը, սակայն, պահպանում է ավանդույթներն ու արժեքները: Սեպտեմբերի մեկին 89-ամյա բուհի դռները լայնորեն բաց էին ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի եւ վարժարանի սաների առջեւ, իսկ երկուշաբթի դիմավորեցին

բակալավրիատի համակարգում ուսանող դարձած երիտասարդներին: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, շնորհավորելով առաջինկուրսեցիներին՝ նշեց, որ իրենց կյանքի ամենաբեկումնային փուլն է մեկնարկում՝ դժվարին, բայց նաեւ հետաքրքիր: Բոլոր բնագավառներն ընդգրկած նորագույն տեխնոլոգիաների 21-րդ դարում հաջողության բանաձեւը հստակ է՝ կրթություն, գիտելիք՝ համեմված ստեղծագործ աշխատանքով:
ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն արդեն կարող է արձանագրել, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում փոփոխությունները շոշափելի են՝ բակալավրիատում ուսումնառության ժամանակաշրջանը կրճատվեց ու դարձավ չորս տարի, ներառյալ աշխատանքային կիսամյակը, բացվել է գինու ուսումնական փոքր արտադրամասը եւ շուտով մեր սաների ստեղծած գինիները իրենց տեղը կնվաճեն շուկայում: Ստեղծվում են նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող ջերմատուն, սննդի անվտանգության լաբորատորիաներ, գնահատման եւ թեստավորման կենտրոն, քիմիայի լաբորատորիաներ: Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ եւ հորդորեց երիտասարդներին. «Մշտապես փոխեք աշխարհը դեպի լավը»:
Ուսխորհրդի նախագահ Կարեն Ղարախանյանը շնորհավորեց նորեկներին եւ խոստացավ. «Չկա խնդիր, որի լուծումները գտնելն անհնար լինի»:
Իսկ «Նոյան» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը համոզված է. ժամանակակից կրթություն ստացած երիտասարդ կադրերի շնորհիվ Հայաստանն ունի ագրարային ոլորտում առաջատար դիրք նվաճելու նախադրյալներն ու ներուժը, որը ձեւավորվում է գյուղանտեսական կադրեր պատրաստող միակ դարբնոցում՝ Ագրարային համալսարանում: Իսկ բուհի ղեկավարությունը, չնայած երիտասարդ տարիքին՝ մեծ փորձառությամբ, բարեփոխումները կյանքի կոչելու կամքով, ժամանակի պահանջները լիովին բավարարող մասնագետներ են: Վահե Ղազարյանը երիտասարդներին խորհուրդ տվեց չբավարարվել լսարանային աշխատանքով եւ գործնական հմտություններ ստանալու համար ջանք չխնայել:
Այնուհետեւ հանդիսությունը շարունակվեց մեծ դահլիճում, որտեղ ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի պետ Լիանա Վարդանյանը ուսանողական նոր համակազմին ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, կանոնակարգերը, ուսանողների իրավունքները, պարտականությունները, հստակ տեղեկատվություն ստանալու աղբյուրներն ու ճանապարհները:
Նոր ուսումնական տարին մեկնարկեց եւս մեկ, սպասված լուրով. հոկտեմբերի 1-ից կբարձրանա ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական (25%-ով) եւ ուսումնաօժանդակ (10-15%-ով) անձնակազմի, ընդհանուր առմամբ շուրջ 700 հոգու աշխատավարձը:

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10