hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Օգոստոս 22

Կաթնամթերք արտադրող ընկերությունում հիացել են մեր ուսանողների՝ տեսական նյութի խոր իմացությամբ

praktika222«Կաթի, կաթնամթերքի եւ մանկական ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները արտադրական պրակտիկան անցկացրին «Մարիաննա» ընկերությունում: Ուսանողներին սիրով, պատրաստակամորեն դիմավորել եւ արտադրամասերում շրջայցի ժամանակ ուղեկցել է ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը:
-Ամեն ինչ շատ մաքուր, բարձր մակարդակով է իրականացվում,-ասում են ուսանողները,-շատ հետաքրքիր էր:

Մեզ մանրամասնորեն պատմեցին-բացատրեցին արտադրության ամբողջ ընթացքը, շղթան: Իսկ վերջում շատ համեղ պաղպաղակ հյուրասիրեցին: Համտեսեցինք նաեւ մյուս արտադրատեսակները, գնահատեցինք համային արժեքները: -Դե, մենք էլ գիտեք՝ շատ բկլիկ ենք,-կատակում է Իվետան: Տիգրանը, Գայանեն եւ Իվետան նաեւ մասնակցել են որակի վերահսկման լաբորատոր փորձերին, ստուգել են կաթնամթերի յուղայնությունը, թթվությունը: Ընկերության աշխատակիցները հաճելիորեն զարմացել են մեր ուսանողների տեսական գիտելիքների խորությունից, փորձերը իրականացնելու հմտություններից:
-Զարմանալու ոչինչ չկա, որովհետեւ գործնական պարապմունքների ժամանակ մենք այդ բոլոր փորձերն ու վերլուծությունը իրականացրել ենք Նաիրա Չատինյանի եւ Ալիսա Գրիգորյանի ղեկավարությամբ,-ասում են երիտասարդները:
Այս կուրսի ուսանողների մի մասի պրակտիկան ՀԱԱՀ-ի Բալահովտի ուսումնափորձնական տնտեսությունում իրականացվեց: Նրանց աշխատանքային սխրանքների մասին կարդացեք առաջիկայում:

 

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10