hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Օգոստոս 19

Ամենադժվարը հին ու հնացած կարծրատիպերից հրաժարվելն է 

smart_farmԲոլորս էլ մեր սեփական փորձով գիտենք՝ իսկապես դժվար է, շատերի համար թերեւս անհնար՝ հրաժարվել սովորական դարձած իրավիճակից, աշխատանքի կազմակերպման հին, ուժասպառ ու վաղուց անարդյունավետ դարձած մեթոդներից: Օրինակ, ինչպես հրաժարվես մեր պապերից ավանդված փակ, դժվար օդափոխվող, դժվար մաքրվող անասնագոմից… որքան էլ կողքից պնդեն, թե 21-րդ դարում դա ծանր ժառանգություն է, վերապրուկ:

Բայց համառողներ կային, նրանք չէին պատկերացնում, թե ինչպես ջերմոցային վրան հիշեցնող թեթեւ ծածկով կարելի է ապահով անասնաշենք ունենալ, կենդանիների համար անվտանգ եւ hարմարավետ պայմաններ ստեղծել: Մինչդեռ, աշխարհը վաղուց ապացուցել է, որ միանգամայն հնարավոր է:
-Ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացներին յոթ փուլով, 105 հոգի է վերապատրաստվել, որից 30-35-ը արդեն ակնհայտ է, որ լուրջ նպատակներ ունեն՝ հնից հրաժարվելու, անասնաշենքերը նորացնելու եւ վերակառուցելու,- ասում է իր գործի-մասնագիտության նվիրյալ, ոլորտի հրաշալի գիտակ, ՀԱԱՀ–ի Անասնաբուծության ամբիոնի վարիչ, դոցենտ Տիգրան Չիթչյանը,-Գեղաշենում, Ստեփանավանում եւ Էջմիածնում որոշ ֆերմերներ արդեն նախաձեռնել են «խելացի» անասնաշենքերի շինարարությունը:

Այս շատ կարեւոր դասընթացներն իրականացվեցին «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրի շնորհիվ: Յուրաքանչյուրի տեւողությունը 5 օր էր՝ երեքը հատկացվում էր տեսական հարցերին՝ լսարանում, իսկ երկուսը ֆերմերներն անցկացնում էին Ապարանում՝ Քուչակ գյուղում, Լեւոն Դավթյանի կաթնապրանքային ֆերմայում, որտեղ ներդրված են ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներ: Լեւոն Դավթյանը հրաշալի օրինակ է. եթե խիստ չափարոշիչներ ես սահմանում ինքդ քեզ համար, վերջնարդյունքն էլ համապատասխանաբար գոհացնող է լինում, ապրանքդ՝ պահանջարկված ու փնտրված, նաեւ՝ թանկ:

Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվում էին հավաստագրեր, որոնք անհրաժեշտ պայման են այս հարցում պետության աջակցություն ակնկալելիս: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակից ֆերմերներին հավաստիացրել է. համալսարանի ղեկավարությունը, գիտնականները բոլոր հարցերում, գյուղատնտեսության կնճռոտ խնդիրների լուծումները որոնելիս, միշտ լինելու են ֆերմերի, գյուղմթերք արտադրողի, բարիք արարողի կողքին: Համալսարանը լիովին պատրաստ է համակողմանի համագործակցության:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10