hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Օգոստոս 15

Գինու համաշխարհային շուկայի գիտակ Յոն Հանֆը դասավանդեց Ի-Վի-Էն գինու ակադեմիայում

Ի-Վի-Էն գինու ակադեմիան հուլիսի վերջին հյուրընկալել էր գինու համաշխարհային առաջատար համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի գինու տնտեսագիտական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Յոն Հանֆին, որը կարևոր ներդրում է ունեցել գինու համաշխարհային շուկայի վերջին զարգացումները հայ մասնագետներին հասանելի դարձնելու հարցում: «Գինու բիզնես» առարկայի շրջանակում պարոն Հանֆը Գինու ակադեմիայի ուսանողների համար

դասախոսություններ կարդաց գինու համաշխարհային բիզնեսի զարգացման ուղղությունների ու հնարավորությունների, առկա խնդիրների ու ժամանակակից մարտահրավերների մասին, ներկայացրեց ուշագրավ տվյալներ ոլորտի՝ վերջին շրջանում կատարված տնտեսագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ: Գինու համաշխարհային շուկայի գիտակն անդրադարձավ նաև գինու շուկայում առկա պահանջներին, տարբեր երկրների հաճախորդների նախասիրություններին, մասնավորապես ունկնդիրների համար բացահայտելով, թե խաղողի որ սորտերի, գինու ինչ տեսակների առավել մեծ պահանջարկ կա համաշխարհային շուկայում, ինչպես նաև՝ որակյալ և մրցունակ հայկական գինիները առավելագույն արդյունավետությամբ միջազգային շուկա արտահանելու գաղտնիքները: Պրոֆ․ Հանֆը կարևորեց նաև օրգանական գինեգործության զարգացումն ու առանց հավելումների գինիների արտադրությունն ու արտահանումը:

«Դասընթացը շատ հետաքրքիր էր և հագեցած,-ասում է դասընթացի մասնակից, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ուսանողուհի Սոնա Խոջոյանը,-այն հնարավորություն տվեց մեզ պատկերացում կազմել գինու համաշխարհային շուկայի, դրա զարգացումների, հաճախորդների նախասիրությունների և ընդհանուր պահանջարկի վերաբերյալ, օգնեց ավելի լավ հասկանալ, թե ինչ որակի գինի պետք է արտադրել համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար։ Մի խոսքով՝ դասընթացը մեզ համար բացահայտեց գինու համաշխարհային շուկայի գաղտնիքներն ու զարգացման միտումները»: Պրոֆ․ Հանֆի երկշաբաթյա այցը համընկավ «Գինու շաբաթ Հայաստանում» ամառային դպրոցի իրականացման ժամանակահատվածի հետ, ուստի նրա դասախոսություններն ունկնդրելու հնարավորություն ունեցան ոչ միայն Գինու ակադեմիայի ուսանողները, այլև ամառային դպրոցի արտասահմանցի մասնակիցները, որոնք Հայաստան էին եկել ԱՄՆ-ից, Պորտուգալիայից ու Ֆրանսիայից: Ի դեպ, գինու ամառային դպրոցը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ջանքերով:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10