hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Օգոստոս 13

ԱՈՒԿ-ի ուսանողների փորձն Իտալիայի Սալերնոյի համալսարանում 

IMG_1652Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիսնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի ուսանողներ Գևորգ Տեր-Գրիգորյանն ու Մերի Խաչատրյանը «Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանեցին Իտալիայի Սալերնոյի համալսարանում:

Ինչպես նշում են նրանք, այն ոչ միայն մասնագիտական գիտելիքները խորացնելու հիանալի հնարավորություն էր, այլև օտար միջավայր մուտք գործելու, առաջնորդական հմտությունները զարգացնելու և հաջողակ կարիերա սկսելու անփոխարինելի փորձ:

IMG_2465 «Միջմշակութային կառավարում» առարկայի շրջանակում նրանք մասնակցել են «X-Culture» միջազգային փորձարարական ուսուցման լայնածավալ ծրագրին և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ուսանողների հետ վիրտուալ թիմերով կազմել զարգացման բիզնես-ծրագրեր կոլումբիական և ամերիկյան կազմակերպությունների համար։ Նրանք ունկնդրել են նաև Ֆինլանդիայի Տամպերեի կիրառական գիտությունների համալսարանի դասախոս Պիետրո Ալբանեզի և իտալական հայտնի «Տաումատ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Ալեսիո Լորենցիի դասախոսությունները:
«Հպարտորեն կարող ենք նշել, որ մեր հայրենիքը պատվով ենք ներկայացրել տարատեսակ միջոցառումների ժամանակ, որոնց շնորհիվ Հայաստանի հարուստ մշակույթն ու առանձնահատկությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր օտարազգի ընկերների և դասախոսների շրջանում։ Իտալական մշակույթը և համեղ խոհանոցն ուսումնասիրելն էլ մեկ այլ յուրօրինակ տեղ զբաղեցրեց մեր վեցամսյա ուսումնական ճանապարհորդության ընթացքում։ Համոզված ենք, որ մեր նոր ընկերներն ու ապագա գործընկերները կօգնեն մեզ հետագայում Հայաստանի համար միջազգային շուկայում նոր կապեր ստեղծելու հարցում»,-ասում են Մերին ու Գևորգը՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել սույն ծրագրի իրականացման գործում։

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10