hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Օգոստոս 09

ՀԱԱՀ-ում կհիմնվի Ագրոճարտարագիտության գերազանցության կենտրոն 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարեփոխումները նշանավորվեցին ևս մեկ կարևոր քայլով. հերթական՝ «Ագրոճարտարագիտական լաբորատորիաների գերազանցության կենտրոն» նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, որի

համապատասխան որոշմամբ արդեն հատկացվել է շինարարության համար անհրաժեշտ 125 միլիոն դրամը: Նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու համար համալսարանը շուտով կհայտարարի մրցույթ:
Նախկին երկու ֆակուլտետների միավորմամբ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ստեղծումը և նախկին յոթ ամբիոնների միավորմամբ երեք նոր ամբիոնների ստեղծումը կառուցվածքային կարևոր փոփոխություններ էին, որոնք արվեցին գործառույթների կրկնողությունը բացառելու և կրթական ռեսուրսն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Արդիական սարքավորումներով հագեցած ճարտարագիտական նորօրյա լաբորատորիաների ստեղծումը բարեփոխումների տրամաբանության և ռազմավարության անխզելի մասն են:
Ծրագրի շրջանակում Ագրարային ճարտարագիտության բոլոր ամբիոնների և հիմնվելիք Ճշգրիտ ագրարային լուծումների թվային լաբորատորիայի համար ձեռք են բերվելու մեծ թվով լաբորատոր ստենդներ և սարքավորումներ: Դրանք էլեկտրոնիկայի և էլեկտրական ճարտարագիտության սարքավորումներ են, էլեկտրական մեքենաներ, մեխանիկական ճարտարագիտության, ֆիզիկայի, ավտոմատացման, հիդրոտեխնիկական, հիդրավլիկայի և համակարգչային ուսուցման և այլ ուղղվածության բազմազան սարքավորումներ ու սարքեր:
Տեխնիկապես հագեցած արդիական ճարտարագիտական լաբորատորիաների առկայությունը Ագրարային համալսարանում վստահաբար կապահովի ագրոճարտարագիտական ուղղվածության կրթության և հետազոտությունների որակապես նոր մակարդակ, որն իր հերթին նշանակում է նոր որակի մասնագետների պատրաստում ոլորտի և առհասարակ երկրի տնտեսության զարգացման համար:
Ագրոճարտարագիտական կրթության զարգացման համատեքստում խիստ կարևորվում է տրամադրվող պետական աջակցությունը, որն էական ներդրում է ոլորտը որակյալ մասնագետներով ապահովելու՝ համալսարանի առաքելության իրականացման գործում: Պետական այսպիսի աջակցությունն ի վերջո ծառայելու է պետության հզորացմանը:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10