hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Օգոստոս 05

Ագրարային համալսարանում կհիմնվի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացրած «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն» նախագիծը կֆինանսավորվի Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային

երկրորդ ծրագրի Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում։ Լուրը ուրախությամբ հայտնեց Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արևիկ Աբովյանը:
Նախագծի հիմնական նպատակը ՀԱԱՀ-ում Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի (ԱԿԳԿ) հիմնումն է, որը կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանը: Նախագծի տևողությունը 24 ամիս է։
«Ստեղծվելիք գերազանցության կենտրոնը կնպաստի կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը: Գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ՀԱԱՀ-ի կրթական համակարգում կներդրվի անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում և նոր մոտեցում՝ կենսաէթիկական կրթություն», - նշեց տիկին Աբովյանը:
ԱԿԳԿ-ի կազմում կլինեն երեք հիմնական բաժիններ. անասնաբուժական սիմուլյացիոն բաժին, անասնաբուժական կլինիկա և ուսումնական լսարաններ:
Անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին-լաբորատորիայում ուսանողները կզարգացնեն իրենց գործնական հմտությունները և կարողությունները՝ ուսումնառության ընթացքում պահպանելով կենսաէթիկական նորմերը:
Նախագծի շրջանակում ստեղծվելիք անասնաբուժական կլինիկան նույնպես ծառայելու է ուսանողների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը՝ միևնույն ժամանակ ծառայելով ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և դասախոսների գիտական հետազոտությունների անցկացման նպատակին: Ավելին, նախատեսվում է, որ կլինիկան անասնաբուժական ծառայությունների մատուցման միջոցով համալսարանի համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ կստեղծի, որով կապահովվի նախագծի ավարտից հետո գերազանցության կենտրոնի գործունեության հարակայունությունը: 

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի գործունեության երրորդ հիմնական ուղղությունը հրավիրյալ դասախոսների ու մասնագետների ուժերով անասնաբուժության ոլորտի մասնագետների և ֆերմերների վերապատրաստումների, մասնագիտական որակավորման բարձրացման միջոցառումների անցկացումն է և խորհրդատվական ծառայությունների մատուցումը:
Նախագծի ընդհանուր արժեքն է 155.157.935 դրամ, որից ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի համաֆինանսավորումը լինելու է 139.642.142 դրամի, իսկ համալսարանի ներդրումը՝ 15.515.793 մլն դրամի (շուրջ 10 տոկոս) չափով:
Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը Ագրարային համալսարանում իրականություն դարձող այն ռազմավարական ծրագրերից է, որոնք ֆակուլտետի ղեկավարության ու աշխատակիցների և համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև խորը, բազմակողմանի և շահագրգիռ քննարկումների արդյունք են: Այն առհասարակ ուսանողների, դասախոսների ու աշխատակազմի գերակա նպատակները հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահելու՝ ռեկտորի գործելաոճի արդյունք է: Ծրագիրը նաև ֆակուտետի կողմից այն իրողության հստակ գիտակցության արդյունք է, որ ղեկավարի խոստումները և դրանց հետևող աջակցությունը կարող է հիմնվել միայն թիմի կողմից համարժեք արձագանքի և մասնագիտական որակյալ աշխատանքի վրա:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10