hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Օգոստոս 02

Գիտելիք ու գիրք զինվորներին. Վերականգնողական կենտրոնի հետ գործակցությունը շարունակվում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը օրերս գրքերի նվիրատվությամբ ամփոփեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ՀԱԱՀ-ի դասախոսների խմբի անցկացրած դասընթացների ու խորհրդատվության ծրագիրը, որն անցկացվել է հունիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Կենտրոնի գրադարանը համալրեցին արժեքավոր երկու գրքեր՝ «Գյուղատնտեսական հանրագիտարանը» և հենց Կենտրոնի տղաների խնդրած՝ Ագրարային համալսարանի հրատարակած «Ֆերմեր» գիրքը:

ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի ղեկավար Լիանա Վարդանյանի վկայությամբ, դասախոսությունները մեծ հետաքրքրությամբ են անցել և եղել են կենտրոնում բուժվող և վերականգնվող զինհաշմանդամների նախընտրած թեմաներով: Տիկին Վարդանյանը վստահեցնում է, որ համանման ծրագրերը շարունակական են լինելու:
Այս յուրահատուկ առաքելությունը հաճույքով ու նվիրումով են իրականացրել Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը, Ալիսա Գրիգորյանը՝ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնից, Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիանա Խաչատրյանը, նույն ամբիոնի դասախոսներ Իլոնա Ալեքսանյանը, Հասմիկ Գևորգյանն ու Արման Հարությունյանը: Դասավանդողների թվում էին նաև ՀԱԱՀ-ի կողմից հրավիրված մասնագետ Ռոբերտ Վարդանյանը և ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ Ռուզաննա Ավետիսյանը և Նիկոլայ Մանուչարյանը։ 
«Դասախոսություններից զատ տղաները հնարավորություն են ունեցել անձնական հանդիպումներ ունենալ մասնագետ-դասախոսների հետ, որոնք, իրենց հավաստմամբ, օգտակար են եղել բիզնես գաղափարների զարգացման գործում», - նշեց տիկին Վարդանյանը:
Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը ապահովել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինհաշմանդամների մասնակցությունը «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացներին՝ համալսարանում և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի ֆերմայում։

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10