hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Օգոստոս 01

Քիմիայի նորացվող լաբորատորիաները էականորեն կբարելավեն կրթական ու հետազոտական աշխատանքների որակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդհանուր քիմիայի ամբիոնի շինվերակառուցման եռուզեռն ու շինարարների հաճելի աղմուկը նշանակում են, որ սկսվել է համալսարանի քիմիայի արդիական երկու լաբորատորիաների շինարարությունը: Քիմիայի

լաբորատոր սենյակների վերջին կոսմետիկ վերանորոգումը եղել է ավելի քան 15 տարի առաջ, իսկ լաբորատոր սարքերի ու գործիքների թարմացում չի եղել վերջին 20 տարվա ընթացքում:
Գործող լաբորատոր փոքր սենյակների միավորմամբ համալսարանը կունենա 78 և 63 քառակուսի մետր մակերեսներով երկու բավականին մեծ լաբորատորիաներ, որոնք վերազինվելու են ուսումնական ժամանակակից չափորոշիչները բավարարող սարքավորումներով ու կահավորանքով: Մասնավորապես, խոսքը պաշտպանիչ ցնցուղով, քիմիկատների նկատմամբ դիմացկուն անթափանց աշխատանքային մակերեսի, օդափոխման պատշաճ համակարգով օժտված քիմիական ծխատար ամպհովանու և պատշաճ քիմիական պահեստավորման-առանձնազատման և այլ հնարավորությունների մասին է:

Նորագույն սարքերի, սարքավորումների և կահավորանքից զատ, կփոխվի նաև լաբորատորիաների աշխատանքի ոճն ու ընթացակարգը, բոլոր աշխատանքների համար հստակ կերպով հիմք են ընդունվելու միջազգային Ստանդարտ գործառնական ընթացակարգերը (SOP):
Ինքնըստինքյան հասկանալի է, որ լաբորատորիաների նորացումը էական դրական ազդեցություն կունենա կրթական գործընթացի, գործնական պարապմունքների, հետազոտական աշխատանքների ու լաբորատոր վերլուծությունների որակի վրա:
Ընդհանուր քիմիայի ամբիոնի աշխատակիցները ոգևորությամբ են ընդ ունում լաբորատորիաների արդիականացման՝ երկար սպասված փաստը և պատրաստ են հավուր պատշաճի օգտագործել այն նոր հնարավորությունները, որ ընձեռելու են նոր լաբորատորիաները:
Քիմիայի լաբորատորիաների արդիականացման աշխատանքները համաֆինանսավորում է Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, որի համար Ագրարային համալսարանի հանրույթը շնորհակալություն է հայտնում Քրոնիմետի իր գործընկերներին:

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10