hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Օգոստոս 01

Հուլիսյան փոխադարձ վերապատրաստում միջազգայնացման ոլորտում

Չնայած ամառվա տապին ու համալսարանում արձակուրդների շրջանին` Միջազգային կապերի դեպարտամենտը հուլիսի 15-ից 19-ը հյուրընկալել էր Հունաստանի Պիրեյոսի համալսարանի միջազգային կապերի գրասենյակի աշխատակիցներ Կրիստինա Կոնտոգոուլիդուին և Սավոուլա Օիկոնոմուին:


Շաբաթն անցավ միջազգային կապերի դեպարտամենտում կազմակերպված հագեցած քննարկումներով, որոնց ժամանակ երկու բուհերի միջազգային կապերի պատասխանատուները ներկայացրեցին իրենց երկրում և բուհում առկա միջազգայնացման ռազմավարությունը, միտումները, խնդիրներն ու խոչընդոտները: Նրանք միաժամանակ ներկայացրեցին ներկայումս բուհերում ընթացող փոփոխությունները և դրանց հնարավոր ազդեցությունը միջազգային գործընթացների վրա:
«Քննարկումներից պարզ դարձավ, որ երկու բուհերը համանման հիմնախնդիրներ ունեն, որոնց լուծումները հնարավոր է գտնել գործակցաբար: Մասնավորապես քննարկվեցինք կրեդիտների փոխճանաչման հիմնախնդիրը հաղթահարելու առկա մեխանիզմները և նորերի մշակման հեռանկարներն ու նպատակահարմարությունը: Հանդիպումը ևս մեկ անգամ վկայեց, որ կրեդիտների փոխճանաչումը հիմնախնդիր է նաև շատ եվրոպական բուհերում», - ասում է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի Դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ալլա Ալեքսանյանը:
Հույն գործընկերները ՀԱԱՀ Միջազգային կապերի մասնագետների համար անցկացրեցին վերապարաստում ԵՄ տարբեր էլեկտրոնային հարթակներից օգտվելու վերաբերյալ: Քննարկվեցին նաև միջազգային փոխանակման ծրագրերի դիմելու եվրոպական ընթացակարգերը:
Օրակարգում ընդգկված էին նաև հանդիպումներ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանի, Տվյալագիտության ամիոնի վարիչ Հակոբ Խաչատրյանի և աշխատակիցների հետ, շրջայց ՀԱԱՀ-ում, ինչպես նաև մշակութային միջոցառումներ:
«Հենց քննարկումների ժամանակ էլ պաշտոնական տեղեկատվություն ստացվեց, որ 2017 թվականին սկսված գործակցությունը դարձյալ ֆինանսավորվել է ԵՄ կողմից և շարունակվելու է ոչ միայն ուսուցման, դասավանդման և վերապատրաստման, այլ նաև համատեղ պրակտիկաներ կազմակերպելու հնարավորությամբ: Մենք պատրաստակամություն հայտնեցինք հյուրընկալել գործընկեր համալսարանի ուսանողներին՝ պրակտիկան դեպարտամենտում անցկացնելու նպատակով», նշեց տիկին Ալեքսանյանը:

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10