hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Օգոստոս 01

Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրն ավելի կհզորանա. Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի ղեկավարների երկրորդ այցը 

Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառա-կան գիտությունների համալսարանի (HSWT) պատվիրակության՝ հուլիսի 22-ի այցելությանը հետևեց ևս մեկ այցելություն Ագարարային համալսարան՝ հուլիսի 24-ին: Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի նախագահ Էրիկ Վույեն,

Միջազգային գործերի և բազմազանության գծով փոխնախագահ Քարստեն Լորցը, Ուսումնառության և շարունակական կրթության գծով փոխնախագահ Սաբին Հոման Վենիգը և Միջազգային ագրարային մենեջմենթ կրթական ծրագրի գիտաշխատող Արամ Արիստակեսյանն այս անգամ հնարավորություն ունեցան ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ այցելել Գինու ակադեմիա և «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագիր, ինչպես նաև մանրամասներ իմանալ ՀԱԱՀ-ում ընթացող բարեփոխումների մասին:

Ի-Վի-Էն գինու ակադեմիայում ռեկտոր Ուռուտյանը և ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիայի վարիչ Միքայել Միքայելյանը հյուրերին ծանոթացրեցին կենտրոնի գործունեությանը: Ակադեմիան ընդամենը 5 տարվա կենսագրություն ունի, սակայն լուրջ դեր է խաղում բարձր տեմպերով զարգացող հայաստանյան գինեգործական արդյունաբերության համար միջազգայնորեն մրցունակ գիտելիքներով ու հմտություններով զինված մասնագետների պատրաստման գործում: Գինու ակադեմիայի շրջանավարտների՝ մասնագիտական աշխատանքի տեղավորման ցուցանիշը 100 տոկոսն է: Զուտ կրթական գործունեությունից զատ, Ակադեմիայի լաբորատորիան համագործակցում է հայաստանյան գինեգործարանների հետ՝ ծառայություններ պատուցելով ավելի քան 25 ընկերությունների: Բարեկամ համալսարանի ներկայացուցիչները տպավորված էին Գինու ակադեմիայի գործունեությամբ և, իհարկե, հայկական գինու համուհոտով, որը նրանք համտեսեցին ակադեմիայի համտեսի սրահում:

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի աշխատակիցների հետ հանդիպումը շատ ջերմ ու բարեկամական էր: Սա երկու համալսարանների համատեղ ծրագիրն է, որն ուսուցանվում է հայերեն և գերմաներեն լեզուներով: Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցության շնորհիվ ՀԱԱՀ-ի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կրթաթոշակ են ստանում ՀԱԱՀ-ում և Վայհենշտեֆան-Թրիսդորֆում ուսանելու համար: Ծրագիրը շնորհում է երկու համալսարանների կրկնակի դիպլոմ:

Ծրագրի համակարգող Անի Պետրոսյանը և նրա թիմը շատ լավ հնարավորություն ունեցան երկու համալսարանների ղեկավարների հետ քննարկել ծրագրի շրջանակում գործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունները: Քննարկումը միտված էր ուսումնական նյութերի մշտական բարելավմանը, ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպմանը, գերմաներենով ուսուցման որակի բարձրացմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը և այլն: Պակաս կարևոր չէ նաև ծրագրի ինքնավարության բարձրացումը, որի համար ՀԱԱՀ-ի ղեկավարությունը կանաչ լույս է վառել և որն արդեն իր բարերար ազդեցությունն է ունենում համալսարանի որոշակի ստորաբաժանումներում:
Ռեկտոր Ուռուտյանը հյուրերին հակիրճ ներկայացրեց նաև ՀԱԱՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ համալսարանը ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի վերափոխելու ուղղությամբ իրականացվող ուսումնական և ենթակառուցային ծրագրերը:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10