hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հուլիս 31

Ագրարային համալսարանի աշխատակիցները ՏԼԱ-ի դափնեկիրների շարքում 

Հուլիսի 26-ին Տնտեսական լրագրողների ակումբը (ՏԼԱ) ամփոփեց մի ուշագրավ ծրագրի արդյունքները, որն ընթացիկ տարվա ապրիլից իրանականացվում էր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) հետ համատեղ: Անցած ամիսների ընթացքում հայրենական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

անցկացվեցին սեմինարներ, որոնց ժամանակ ֆինանսաբանկային ոլորտի առաջատար մասնագետները դասախոսությունների և կարծիքների ոչ ֆորմալ փոխանակման ձևաչափով անդրադարձել են համաշխարհային և տարածաշրջանային հրատապ հիմնախնդիրներին:
ՀԱԱՀ-ի Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, լրագրող Արման Տոնիկյանը և ՀԱԱՀ-ի հրատարակչական բաժնի խմբագիր, լրագրող Աշոտ Գարեգինյանը ակտիվորեն մասնակցել են սեմինարների շարքին, որի համար, այլոց շարքում, հանդիսավոր մթնոլորտում նրանք ստացան ավարտական հավաստագրեր և արժեքավոր նվերներ՝ https://youtu.be/Lze9QUbsb0E:
«Ծրագիրն անչափ օգտակար ստացվեց, կազմակերպիչներին շատ շնորհակալ ենք: Պետք է հուսալ, որ նման նախաձեռնություններ կիրագործվեն նաև ապագայում»,- ասում է Արման Տոնիկյանը:
Նախաձեռնությունը նպատակաուղղված է եղել ՀՀ բանկային համակարգի գործունեության մասին լրագրողներին հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցելուն, որն իր հերթին պետք է նպաստի ֆինանսատնտեսական ոլորտի ավելի համակողմանի և լիարժեք լուսաբանմանը: Ծրագրի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել են ՀՀ սպառողական եւ հիփոթեքային վարկավորման շուկաներին, ավանդներին ու պարտատոմսերին, բանկային ռիսկերին, կորպորատիվ կառավարմանը, ֆինանսական բնագավառի թվայնացմանն ու մի շարք այլ խնդիրներին առնչվող մոտեցումներ:
Ըստ ՀԲԱ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի, որը հաճախ անձամբ էր մասնակցում սեմինարներին, չափազանց կարևոր է, որ «ֆինանսաբանկային ոլորտն ընկալելի, հասկանալի լինի մեր հասարակության լայն շերտերի համար: Իսկ դրան հասնելու ճանապարհը հենց լրագրողական համայնքի հետ սերտ համագործակցությունն է»:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10