hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Կիրակի, Հուլիս 28

ՀԱԱՀ դասախոսները Գերմանիայում մասնակցեցին «E+ տվյալների հավաքագրում» թեմայով աշխատաժողովին 

Հուլիսի 14-ից 21-ը Էրազմուս+ Հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունության» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը և «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի

համակարգող Անի Պետրոսյանը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) մասնակցեցին «E+ տվյալների հավաքագրում» թեմայով աշխատաժողովին:
Աշխատաժողովի ընթացքում HSWT-ի պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը ծրագրի մասնակիցների հետ քննարկեց գյուղատնտեսական տարբեր արտադրական գործընթացների համար համախառն շահույթի հաշվարկման մեթոդաբանությունը և ֆերմերային տվյալների հավաքագրման ու վերլուծության առանձնահատկություն-ները: Բացի դրանից, հետազոտողները հնարավորություն ունեցան այցելել ֆերմերային տնտեսություններ, տեղում ծանոթանալ տվյալների հավաքագրման և կառավարման գործընթացներին, որից հետո համալսարանում դոկտոր Շուի աջակցությամբ, դասախոսները փորձարկեցին տվյալների հաշվարկման RegioMax ծրագիրը և դրա հիման վրա համապատասխան մակրոսով աշխատող տվյալների հավաքագրիչը՝ RegioMax Collector-ը:

Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սերբիայի, Ադրբեջանի և Պարագվայի ագրարային համալսարանների ներկայացուցիչները HSWT-ի գիտաշխատող դոկտոր Արամ Արիստակեսյանի ուղեկցությամբ այցելեցին նաև Հերշինգի Բավարական գյուղատնտեսության տուն:
Վեցօրյա հագեցած ծրագիրը, որը բացի աշխատանքային հանդիպումներից ներառում էր նաև ճանաչողական-մշակութային այցեր Մյունխեն, Նյուրնբերգ և Վյուրցբուրգ, օգտակար եղավ մեր երիտասարդ դասախոսների համար միջազգային փորձի և գործարար նոր կապերի հաստատման առումով։

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10