hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հուլիս 26

Ռեկտորատը հաստատեց նոր ուսումնական պլանները 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի այսօրվա՝ հուլիսի 26-ի նիստը հաստատեց և գիտխորհրդի կողմից հետագա հաստատման երաշխավորեց 2019-2020 ուսումնական տարվա (4-ամյա ուսուցմամբ) ուսումնական պլանները: ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ամիսների

լարված աշխատանքի համար, որ կատարել են մասնագիտական հանձնաժողովները՝ ստեղծելով միանգամայն նոր որակի ուսումնական պլաններ: Դրանցում մեծապես հաշվի է առնվել միջազգային փորձը:
Չորսամյա բակալավրիատի անցումը, որը հաստատել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ենթադրում էր մոտեցումների բավականին արմատական փոփոխություն: Հիմնական նորամուծությունը կրթության դուալ համակարգն է՝ մեկ աշխատանքային կամ պրակտիկայի (փորձուսուցման) կիսամյակի ներդրմամբ: «Պրակտիկան դիպլոմային գրելու համար չէ, այլ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու: Աշխատանքային կիսամյակը ուսանողներին թույլ կտա ավարտելուց առաջ արդեն ունենալ աշխատանքային փորձ, որը գործատուն այնքան կարևորում է: Գաղտնիք չէ, որ նախկինում պրակտիկաներն ընդհանուր առմամբ անարդյունավետ են եղել: Մենք մեր ջանքերը կուղղենք դրանք արդյունավետ դարձնելուն՝ նաև գործի դնելով մեր բոլոր կապերը, որ ուսանողները վարձատրվեն պրակտիկայի համար: Շատ կարևոր է, որ ուսանողը հնարավորություն ստանա ինտեգրվելու պրակտիկայի վայրի աշխատանքային միջավայրին ու գործունեության ոլորտին», - նշեց պարոն Ուռուտյանը:

Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ նոր ուսումնական պլաններում արտացոլված են խոշորացված մասնագիտական կրթական ծրագրերը, որոնց շրջանակում մեր մասնագետների հետ միասին աշխատել են նաև արտադրության ոլորտի գործող մասնագետները: Առաջին անգամ ֆակուլտետներին հնարավորություն է տրվել ուշադրությունը սևեռել խորը մասնագիտական առարկաներին: Պահպանելով կրթական ծրագրերի անվանումները՝ ուսումնական պլանները ամբողջովին փոխվել են: Հաջորդ ուսումնական տարում փոփոխությունները կշարունակվեն, մասնավորապես՝ որպես կրթական ծրագրերի բովանդակային լավարկման արդյունք՝ կլինեն ընտրովի առարկաներ: Պարոն Ուռուտյանի խոսքով՝ կրթական ծրագրերի բուն բովանդակությունից զատ նաև դրանց անվանումները պետք է լինեն «միջազգայնորեն մրցունակ, համապատասխան միջազգային հենանշում (բենչմարկինգ) անցած և մեր միջազգային գործընկերների համար առավել ընկալելի»:
Ռեկտորատի նիստում քննարկված այլ հարցերի շարքում էր գարնանային և աշնանային արձակուրդների մասին լավ լուրը (ռեկտորը դասախոսներից և ուսանողներից ակնկալում է «արձակուրդային ակտիվություն»՝ աշնանային ու գարնանային դպրոցների, տարաբնույթ միջոցառումների, ճանաչողական շրջագայությունների տեսքով): Պարոն Ուռուտյանը ներկայացրեց նաև համալսարանի ռազմավարական պլանի մոտեցումները. պահանջն է՝ կազմել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը որոշակիորեն նպաստող, փոքրածավալ, հստակ ցուցիչներ ներառող փաստաթուղթ, որի հիման վրա համալսարանի ստորաբաժանումները կկազմեն գործողությունների սեփական պլանը:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը բարձրացրեց դասախոսների մասնագիտական մակարդակին ներկայացվող պահանջները ոչ լիարժեքորեն բավարարող դասախոսների ծանրաբեռնվածության նվազեցման հարցը: Պարոն Մակարյանի՝ դեկաններին ուղղված հանձնարարականն էր՝ ամբիոնների վարիչներին հստակ կերպով բացատրել մասնագիտական որակավորման անբավարարության հետ կապված ծանրաբեռնվածության նվազման, իսկ՝ համապատասխան հետևություններ չանելու պարագայում՝ առհասարակ ծանրաբեռնվածության վերացմանն առնչվող իրավիճակը: Ռեկտոր Ուռուտյանն հավելեց, որ սեպտեմբերին դասալսումներ են սկսվելու, որոնք կօգնեն վերջնականապես կողմնորոշվել այս հարցում: «Եթե այս շանսն էլ չօգտագործեն՝ կազատվենք այդպիսի դասախոսներից. մենք չենք կարող թույլ տալ, որ միջակությունը տեղ ունենա մեր համալսարանում», - եզրափակեց պարոն Ուռուտյանը:
Ռեկտորատի հերթական նիստն ավարտվեց ընդունելության մասին մեկ տվյալի հրապարակմամբ. 2019-20 ուսումնական տարում ՀԱԱՀ-ի բակալավրիատի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 444 ուսանող: Անցյալ ուսումնական տարվա ցուցանիշը եղել է 375: Ի դեպ, առաջին կուրսերում ամբողջովին անցնում են թեստային համակարգի:

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10