hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հուլիս 25

Ամառային դպրոց Նիդերլանդներում 

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ աշխատակիցներ Անի Հովակիմյանը, Արթուր Ալթունյանը և Սասուն Մամաջանյանը վերջերս մեկշաբաթյա վերապատրաստում անցան Ռադբաուդի համալսարանի (Նիդերլանդներ) կազմակերպած միջազգային ամառային դպրոցում (1-5 հուլիս, 2019թ.): Դասընթացը վերնագրված էր «Համակարգված

գրականության ակնարկի մշակումը քեզ համար»: Դասընթացը վարում էր Գլազգոյի համալսարանից հրավիրյալ դասախոս Ռոբ Դեքերսը:
«Համակարգված գրական ակնարկը գիտական և մասնագիտական ուղղվածության ոլորտային հետազոտողի ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ բարդ աշխատանքներից մեկն է, որի որակյալ և ըստ սահմանված պահանջների (նյութի նվազագույնը երկու հավաստի աղբյուրներ, օրինակ՝ Google Scholar, Scopus և այլն, միջազգային վարկանշավորմամբ հոդվածներից օգտվելը, ճիշտ ընտրված բանալի բառեր և այլն) կատարումը մեծապես հեշտացնում հետագա հետազոտությունը»,- նշեց Ամառային դպրոցի մասնակիցներից Սասուն Մամաջանյանը: Ըստ պարոն Մամաջանյանի, այս դասընթացի առանձնահատկությունն այն էր, որ գրականության ակնարկը կապում է հետազոտության փիլիսոփայության և հայեցակարգային տրամաբանության հետ:

Մեր երիտասարդ դասախոսները շահագրգիռ են Նիդերլանդներում յուրացրած մոտեցումները հետագա մասնագիտական աշխատանքներում կիրառելու, ՀԱԱՀ-ի իրենց գործընկերներին փոխանցելու, նոր ու հետաքրքիր գաղափարներ կյանքի կոչելու և, իհարկե, միջհամալսարանական կապերի ամրապնդման գործում:

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10