hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հուլիս 12

ՀԱԱՀ գրադարանը համալրվեց արժեքավոր հնատիպ գիտական գրականությամբ 

2019թ. մարտին ՀԱԱՀ «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի Թաիրովի գրադարանի գրքային ֆոնդը տեղափոխվեց համալսարանի գրադարան: Նշված ֆոնդը ներառում է 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը տարբեր երկրներում լույս տեսած՝ խաղողագործությանը,

գինեգործությանը և գյուղատնտեսությանը վերաբերող բազմալեզու հնատիպ գիտական գրքեր, հաշվետվություններ, գիտական աշխատություններ, ամսագրեր, թերթեր։

Գրադարանի աշխատակիցները ձեռնամուխ են եղել հնատիպ գրականության վերանորոգման և մշակման աշխատանքներին, որոնք գրադարանի բնականոն գործունեության մաս են դարձել: 3379 միավոր գիրք է վերանորոգվել գրադարանի աշխատողների ուժերով: Մնացած գրականությունը տեսակավորվել է ըստ կատարվելիք աշխատանքի

բարդության աստիճանի և ծախսատարության, ամսագրերը դասավորվել են ըստ անունների, տարեթվերի և հերթական համարների՝ վերանորոգելու նպատակով տպարան տեղափոխելու համար։ «Քանի որ տեղափոխված ֆոնդը մեզ էր հասել անմխիթար վիճակում, բավականին մեծ քանակությամբ գրքեր և ամսագրեր հնարավոր չեղավ վերականգնել», - ասաց ՀԱԱՀ-ի գրադարանի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Ադամյանը` կատարված և կատարվելիք աշխատանքները ներկայացնելով գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին։

Ընթանում է տվյալ գրականության՝ KOHA առցանց քարտարանի ՀԱԱՀ-ի գրադարանի էլեկտրոնային գրացուցակ մուտքագրման գործընթացը։ Հետագայում Թաիրովի գրադարանի գրքային ֆոնդի շտեմարանն ամբողջությամբ կտեղադրվի Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում: Ինչպես տեղեկացրեց տիկին Հասմիկը, մուտքագրման աշխատանքները բարդանում են այն հանգամանքով, որ վերոնշյալ գրքերը և ամսագրերը հիմնականում չկան այդ գրացուցակին մասնակից գրադարանների ֆոնդում, և ՀԱԱՀ-ի գրադարանն առաջինն է, որ նկարագրում է դրանք։

Աշխատանքների վերջնական ավարտից հետո ՀԱԱՀ-ի գրադարանի ֆոնդը կհարստանա բազմալեզու արժեքավոր գիտական հնատիպ գրականությամբ, որը հասանելի կլինի մեր բուհի գրադարանի ընթերցողներին։

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10