hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հուլիս 11

Ինչպե՞ս պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ. Ոսկետափ համայնքում ֆերմերների համար կազմակերպվել է սեմինար 

Արարատի մարզի Ոսկետափ համայնքում հուլիսի 10-ին կազմակերպվել էր դաշտային սեմինար՝ ֆերմերներին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագրի մանրամասներն ու

ընթացիկ արդյունքները ներկայացնելու նպատակով։ Սեմինարին մասնակցել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները։
Ծրագրի նպատակն է Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքների 10 հեկտար տարածքում իրականացնել ցեցի դեմ պայքարի միջոցառումներ և գնահատել դրանց արդյունավետությունը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:

Սեմինարի ընթացքում նախարարության Այգեգործության զարգացման և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, անդրադարձել վերոնշյալ համայնքներում վերջերս իրականացված մշտադիտարկման արդյունքներին:
Կարինե Եսայանը մասնավորապես նշել է, որ ցեցի դեմ պայքարի միջոցառումները պահանջում են համալիր մոտեցում և շահագրգիռ բոլոր ֆերմերների ներգրավում: Արմենակ Տեր-Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ թեև անհնար է հարավամերիկյան ցեցն իսպառ վերացնել, սակայն ժամանակին համապատասխան միջոցառումներ իրականացնելու պարագայում հնարավոր է վերահսկել և կանխել վնասատուի բազմացումը, որպեսզի բերքին մեծ վնաս չհասցվի:
Միջոցառման մասնակիցներին տրամադրվել են խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ, որոնցում մանրամասնորեն նկարագրված են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերը, վնասներն ու ախտանիշները, ինչպես նաև պայքարի բարձր արդյունավետություն ապահովող քիմիական, կենսաբանական, ագրոտեխնիկական և մեխանիկական միջոցառումները:
Առաջիկայում դաշտային մեկ այլ սեմինար կկազմակերպվի Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում:

Աղբյուրը՝ Էկոնոմիկայի նախարարություն

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10