hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հուլիս 11

Հաճելին օգտակարի հետ. Լիբանանի դեսպանը տպավորված է ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն և Գինու ակադեմիա այցելությամբ 

Երեկ՝ հուլիսի 10-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիա է այցելել Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը: Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն

(ICARE) հիմնադրամի և ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի և Գինու ակադեմիայի միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագրերը, այս երկու կենտրոններում կրթություն ստանալու առավելությունները, ինչպես նաև գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և հարակից ոլորտներում ICARE հիմնադրամի Ագրոբիզնեսի հետազոտական կենտրոնի իրականացրած մեծածավալ հետազոտական նախագծերը:
Դեսպան Դաղերը մեծապես տպավորված էր ուսումնառության և դասավանդման ժամանակակից, ուսանողակենտրոն ու հարմարավետ միջավայրով, ԱՈՒԿ-ի և Գինու ակադեմիայի շրջանավարտների՝ մասնագիտական աշխատանքի տեղավորման ռեկորդային ցուցանիշներով և ոլորտի առաջատարներ դառնալու փաստով, հետազոտողների երիտասարդ թիմի կողմից իրականացվող նախագծերի նպատակայնությամբ ու խորքով:

Գինու ակադեմիայում վերջին ամիսներին լավ ավանդույթ է հաստատվել՝ պատվավոր հյուրերին հրամցնել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների ստեղծած, առայժմ Ի-Վի-Էն գինի (EVN Wine) պայմանական անունը կրող հրաշալի գինիները՝ կարմիր, վարդագույն և սպիտակ: Համտեսը տեղի ունեցավ Գինու ակադեմիայի համտեսի սրահում:
Դեսպան Դաղերը Ագրարային համալսարանից հեռացավ վառ տպավորություններով ու դրական հույզերով՝ մինչ այդ Արթուր Գրիգորյանի հետ քննարկելով համալսարանի և հիմնադրամի հետ գործակցության հեռանկարներն ու նոր ծրագրերի ու նախաձեռնությունների հնարավորությունները:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10