hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հուլիս 10

TOPAS. կիևյան հանդիման արդյունքները 

TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի ընթացքն ու հետագա պլանները քննարկելու նպատակով ծրագրի մասնակից բոլոր համալսարանների ներկայացուցիչների հերթական աշխա-տանքային հանդիպումը կայացել է Ուկրաինայի կենսագիտության և

բնագիտության ազգային համալսարանում՝ հուլիսի 2-ից 4-ը: ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցել են Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, աշխատանքային թիմի անդամ Վարդան Ալեքսանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանն ու Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, TOPAS-ի տեղական համակարգող Գարեգին Համբարձումյանը:

Պարոն Համբարձումյանի փոխանցմամբ, հանդիպման առաջին օրը թիրախային երկրների (Հայաստան, Ուկրաինա, Ուզբեկստան) համալսարանների ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի շրջանակում բարեփոխվող մասնագիտությունները, դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները, բարեփոխումներին նպաստող և խոչընդոտող գործոնները: Մեր համալսարանում TOPAS-ի շրջանակում բարեփոխվում են «Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա» բակալավրիական և «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կրթական ծրագրերը: Աշխատանքային թիմը կազմել է դրանց կրթական վերջնարդյունքները, դրա հիման վրա՝ ուսումնական պլանները, իսկ մոտ ապագայում ամբողջականացվելու են համապատասխան առարկաների և մոդուլների ծրագրերը: «Մինչև վերջնարդյունքները և ուսումնական պլանները կազմելը աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել թիրախային խմբերի, մասնավորապես` աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ, որոնց խորհուրդներն ու առաջարկությունները հաշվի են առնվել ծրագրի իրականացման ընթացքում», - նշեց Գարեգին Համբարձումյանը: 

Կազմվել է նաև երկու կարևոր փաստաթուղթ, որոնք պետք է լավացնեն ուսանողների պրակտիկաների կազմակերպման ընթացքը. նախատեսվում է ունենալ պրակտիկաների վայրերի ընտրության հստակ չափանիշներ, ինչպես նաև պրակտիկա մեկնելուց առաջ եռակողմ պայմանագիր կնքել ուսանողի, բուհի և պրակտիկայի վայրի ղեկավարի միջև: «Սա խթան կլինի բոլոր երեք կողմերի համար` լավագույնս գործելու տեսակետից. մեր եվրոպական գործընկերներն ունեն նման փորձ», - ասում է պարոն Համբարձումյանը: 
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, դրանց տարածման ու ներդրման մեխանիզմները բուհերում: Մոտ ապագայում այս ուղղությամբ TOPAS-ի թիմի մասնակիցները ՀԱԱՀ-ի դասախոսների վերապատրաստում կանցկացնեն:
Ըստ TOPAS-ի հայաստանյան համակարգողի՝ կիևյան հանդիպման ժամանակ քննարկված ամենակարևոր և ամենածանր հարցերից մեկը TOPAS-ի շրջանակում տպագրման նախապատրաստվող ձեռնարկի հարցն է եղել: Նախատեսվում է համատեղ ուժերով տպագրել ձեռնարկ, որում կամփոփեն համալսարան-աշխատաշուկա թույլ կապի պատճառները, պրակտիկանրի որակի բարձրացման մեխանիզմները, այդ ուղղությամբ մասնակից համալսարաններում ներդրված լավագույն փորձի օրինակները: Համարվում է, որ ձեռնարկը հետաքրքիր կլինի նաև աշխատաշուկայի ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը կազմակերպվեց մեր համալսարանում, որի ժամանակ բացվեց TOPAS-ի ֆինանսավորմամբ վերազինված նոր լսարանը:

 

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10