hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հուլիս 10

Լոռու մարզպետի այցը ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղ 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում օրերս ճանաչողական այցով հյուրընկալվեց ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց հետ միասին: Մասնաճյուղի տնօրեն գ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը շրջայցի ընթացքում մարզի ղեկավարին

ծանոթացրեց մասնաճյուղի ստեղծման պատմությանը, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հնարավորություններին, ուսումնական գործընթացի եւ արտադրական պրակտիկաների կազմակերպմանը՝ հանգամանորեն ներկայացնելով տարիների ընթացքում ստեղծված ձեռքբերումները: Հյուրերը ծանոթացան մասնաճյուղի լաբորատոր-լսարանային պայմաններին, եղան գրադարան-ընթերցասրահում, մարզասրահում, խորհրդակցությունների դահլիճում, աշխատասենյակներում: Մարզի ղեկավարն ականատես եղավ «խելացի» լսարաններում ինտերակտիվ գրատախտակների կիրառությանը, հողերի և ջրերի հետազոտությունների, անասնաբուժական-սանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության լաբորատորիաներում իրականացվող փորձերին: Այցը շարունակվեց գիտաժողովների դահլիճում, որտեղ հյուրերը դիտեցին ՀԱԱՀ-ի եւ Վանաձորի մասնաճյուղի մասին պատմող, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունները լուսաբանող տեսահոլովակներ:

Այնուհետեւ մարզպետը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ անմիջական զրույց ծավալելով ներկաների հետ: «Ես հաճելիորեն զարմացած եմ,-իր խոսքն այսպես սկսեց մարզի ղեկավարը. - բուհի շեմից արդեն իսկ պարզ է դառնում, թե որքան ջանացավ է թե՛ տնօրենի, թե՛ աշխատակազմի վերաբերմունքը իրենց ուսումնական հաստատության նկատմամբ: Մեր իրականության մեջ այսօր քիչ են համանման բուհերը, որտեղ ամեն բան այսքան լավ եւ ճիշտ է կազմակերպված»: Արժեւորելով գյուղատնտեսության զարգացման մեջ արհեստավարժ, բանիմաց մասնագետների դերը՝ մարզի ղեկավարն առանձնակիորեն շեշտադրեց վանաձորյան ագրոբուհի կարեւորությունը: Նա շնորհակալություն հայտնեց պարոն Հակոբյանին եւ նրա ղեկավարած հանրույթին՝ կարճ ժամանակում նման բարձրակարգ պայմաններ ստեղծելու, բուհը ժամանակակից ուսումնական լաբորատորիաներով ու տեխնոլոգիաներով հագեցնելու եւ այդ ամենն աչքի լույսի պես պահելու համար:

Մարզի ղեկավարը նաեւ իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Վանաձոր մասնաճյուղին՝ առավել մեծ ճանաչելիության ձեռք բերելու եւ այլ հարցերում: Շնորհակալություն հայտնելով մարզպետին ուշադրության համար՝ մասնաճյուղի տնօրենն ընդգծեց մարզպետարան-բուհ փոխգործակցության կարեւորությունը մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում: Հանդիպման վերջում Ալեքսանդր Հակոբյանը բուհերի գյուղատնտեսական մասնագիտությունների ուսանողների համար իր հեղինակած «Երկրագործություն հողագիտության հիմունքներով» դասագիրքը նվիրեց պարոն Ղուկասյանին՝ միշտ հյուրընկալելու պատրաստակամությամբ:

Աննա Խառատյան
ՀԱԱՀ –ի Վանաձորի մասնաճյուղի մեթոդիստ

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10