hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հուլիս 09

ՀԱԱՀ ավագ դպրոցի սաներին շնորհվեցին հասունության վկայականներ 

Այսօր, հուլիսի 9-ին ՀԱԱՀ ավագ դպրոցի՝ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի շրջանավարտներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին ավարտական վկայականներ: Մասնակիցների թվում էին համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և ուսումնական

աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: Վարժարանի տնօրենի պաշտոնակատար Արաքս Հակոբյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ կարևոր վկայականներից ամենաառաջինը ստանալու կապակցությամբ, և մաղթեց, որ իրականանան երիտասարդների բոլոր երազանքները, ծրագրերը: Մաղթեց, որ անխուսափելի դժվարություններից չվախենան ու չընկրկեն, լինեն նպատակասլաց:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նկատեց. «Խորհրդանշական է, որ դպրոցի ավարտական վկայականը անվանում ենք նաև հասունության»: Իսկ հասունությունն առաջին հերթին ենթադրում է պատասխանատվություն ընտանիքի, հարազատ դպրոցի, մանկության փողոցի ու երկրի առջև: «Չդադարեք նախաձեռնող լինելուց: Չվախենաք քայլ անել և միջավայրը ավելի լավը դարձնել»,-հորդորեց ռեկտորը: Նա համոզված է, որ շփվելու, գործընկերային կապեր հաստատելու, միջանձնային կայուն հարաբերություններ կերտելու կարողությունները այն գործիքներն են,

որոնք մեր ապագա մասնագետներին լավագույնը կդարձնեն իրենց միջավայրում և անփոխարինելի: Պարոն Ուռուտյանը հավելեց նաև, որ ՀԱԱՀ վարժարանի բարեփոխումների (շենքային պայմաններից սկսած) մեծ ծրագրեր են կյանքի կոչվելու:
Շրջանավարտներից մի քանիսն արդեն ազգային բանակում են, վկայականները հանձնվեցին նրանց ծնողներին, ու միահամուռ մաղթեցին, որ բարի, խաղաղ լինի ծառայությունը:
Հուզիչ, քիչ հախուռն, սպասված հանդիսության ավարտին պարմանուհիներից մեկը նկատեց. «Շնորհակալ ենք ուսուցիչներին, որ մեզնից կերտեցին երկրի տերեր ու քաղաքացիներ»:

Հավելենք, որ այս տարվա 95 շրջանավարտների 80 տոկոսը դիմել և ընդունվել է հարազատ բուհ: Չնայած դպրոցի համար դեռ շատ պատանեկան տարիքին՝ 21, հասուն է հունձքը. դպրոցի շրջանավարտներից 35 հոգի գիտության թեկնածուներ են, մեկը շուտով կպաշտպանի դոկտորականը:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10