hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հուլիս 08

Լինդայի բաժին ներդրումը գինեգործության համաշխարհային նվաճումները Հայաստան բերելու գործում 

«Հինավուրց, գեղեցիկ, բայց դեռ անծանոթ» Հայաստանի և Ագրարային համալսարանի հետ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ուսանողուհի Լինդա Բիչի ծանոթությունը տեղի ունեցավ 2016-ին, Հայաստանի գինու արդյունաբերության մասին իր պատրաստած առաջին ներկայացումից

երկու տարի հետո: Այդ ժամանակ Էրասմուս ծրագրի շրջանակում Լինդան մեկ կիսամյակ սովորեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում և Ի-Վի-Էն գինու ակադեմիայում:
Երեք տարի առաջ այստեղ ուսումնասիրած առարկաները (Վիճակագրություն, Գործարար անգլերեն, Գինու քիմիա, Գինու արտադրություն և գինու բիզնես և այլն) և այստեղ ձեռք բերած փորձառությունը Լինդային օգնեցին Գայզենհայմում մասնագիտանալ Գինու բիզնեսի և Միջազգային մարկետինգի կառավարման ոլորտներում: Անցյալ տարվա հունիսին Լինդան արդեն պաշտոնապես ներկայացնում էր իր համալսարանը Ի-Վի-Էն գինու ակադեմիայի և ԱՈՒԿ-ի շրջանավարտների պատվին կազմակերպված ավանդական ավարտական արարողության ժամանակ և, ի դեպ, շնորհավորեց հենց ԱՈՒԿ-ի և Գինու ակադեմիայի իր համակուրսեցիներին ու ընկերներին:

Այսօր Գայզենհայմի համալսարանի դասախոս և Գինու ակադեմիայի հրավիրյալ դասախոս Լինդա Բիչը Գինու ակադեմիայի ուսանողներին դասավանդում է Գինու մարկետինգ առարկան, որը ակադեմիայի հիմնական մոդուլներից մեկն է: Դասավանդում է բանիմացորեն և նվիրվածությամբ` ունկնդիրների համար բացահայտելով որակյալ ու մրցունակ հայկական գինիները առավելագույն արդյունավետությամբ շուկայահանելու գաղտնիքները: Ինչպես և Գայզենհայմի մեր մյուս գործընկերները՝ ուսանողներից սկսած մինչև համալսարանի նախագահը, Լինդան ոգևորված է Ագրարային համալսարանում իրականացվող արմատական բարեփոխումներով: 

Գինու համաշխարհային առաջատար համալսարաններից մեկի՝ Գայզենհայմի համալսարանի հետ ՀԱԱՀ-ի արգասաբեր գործակցությունը սկսվել է 2014թ.-ին, երբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ երկու համալսարանների և ICARE հիմնադրամի ջանքերով հիմնադրվեց Ի-Վի-Էն գինու ակադեմիան: Ակադեմիայի «Գինեգործություն և գինու բիզնես» 18-ամսյա կրթական ծրագրի շրջանավարտները (մինչ այժմ թողարկվել է երեք շրջանավարտ կուրս) մասնագիտական աշխատանքի տեղավորման 100-տոկոսանոց ցուցանիշ են ապահովում՝ նույնիսկ նախքան ավարտելը:
Լինդան իր բաժին կարևոր ներդրումն է ունենում գինու համաշխարհային արդյունաբերության վերջին նվաճումներին հայ մասնագետներին հասու դարձնելու գործում:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10