hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հուլիս 05

Համակարգային փոփոխություններ ուսումնագիտական գործունեության մեջ․ գիտխորհուրդը հաստատեց մի շարք կարևոր կանոնակարգեր 

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը, որը քննարկեց «ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգի» նախագիծը։

Նախագծի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը։ Պարոն Ծպնեցյանը և ռեկտոր Վարդան Ուռուտյանը պարզաբանեցին, որ ոչ թե նախկին լրավճարներն են հանվում, այլ մոտեցումն է փոխվում․ առաջին անգամ ներդրվող այս կարգը պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար հանդիսանում է խթանող գործիք գիտական հրապարակումներ անելու, գիտական ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ դրանով իսկ նպաստելով համալսարանի վարկանիշի բարձրացմանը։ Դասախոսները լրավճար կստանան ըստ գիտական հարթակներում տպագրված աշխատանքների (նոր կարգը կհրապարակենք առաջիկայում)։ 

Գիտական ուղղվածության ընթացիկ հարցերը, որոնք նույնպես ներկայացրեց պրոռեկտոր Ծպնեցյանը, վերաբերում էին գիտական թեմաների հաստատմանը։ Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման համար ներկայացվեց և հաստատվեց «Լեռնային պայմաններում խոտհավաք մեքենաների մեքենամասերի երկարակեցության բարձրացման ռացիոնալ մեթոդների մշակումը և իրականացումը» թեման։

Ուսումնական մասի ընթացիկ հարցերի մասին զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը։ Խոսելով ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման մասին, պարոն Մակարյանը նշեց, որ այս հարցում ձևական մոտեցում այլևս չի լինելու։ Մասնավորապես, պրակտիկաների հաշվետվությունները պարզեցվում են և ներկայացվում ամբիոնների միացյալ նիստում՝ ուսանողին ազատելով բազմաթիվ դասախոսների կողմից առանձին-առանձին հաստատման գլխացավանքից։ Հանվում է ուսումնական պրակտիկան, ուսանողներն այլևս ստիպված չեն լինի տարբեր առարկաների դասախոսների հետ նույն տեղը գնալ մի քանի անգամ։ Պարոն Մակարյանը հստակ կերպով պարզաբանեց, որ ոչ միայն և ոչ այնքան պրակտիկաների համակարգողն է պատասխանատու պրակտիկաների որակի համար, այլ՝ ամբիոններն ու դեկանատները։
«Գաղափարախոսական խնդիր էլ ունենք․ պրակտիկաների արդյունավետության բարձրացման առումով մեր մոտեցումը նույնն է լինելու, ինչ դասերի նկատմամբ մոտեցումը՝ մասնավորապես հաճախելիության հարցը շատ խիստ ենք դնելու։ Մյուս կողմից մենք պարզապես կդադարենք աշխատել մեր ուսանողներին որպես պրակտիկանտ ընդունող այն կազմակերպությունների հետ, որոնք ձևական մոտեցում ունեն այս կարևոր հարցում»,- նշեց պարոն Մակարյանը։

Հանվում են պրակտիկաների՝ ձևականորեն լրացվող օրագրերը․ տեղին է հիշատակել և ռեկտոր Ուռուտյանն էլ հիշատակեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի օրինակը, որտեղ օրագրի բացակայությունը բացարձակապես չի խանգարում, որ պրակտիկաներն անցնեն պատշաճ արդյունավետությամբ, ընդ որում՝ դրանցից շատերը հանգեցնում են պրակտիկայի վայրում աշխատանք ստանալուն։ Պարոն Ուռուտյանն առհասարակ խոսեց պրակտիկաների ձևական բնույթի մասին՝ նշելով, որ դրանք ըստ էության գործնական հմտություններ ու գիտելիքներ չեն տվել ուսանողներին։ Իսկ ուսումնական պրակտիկաների փոխարեն կկիրառվի ուսումնաճանաչողական այցելությունների գործելակերպը: Ռեկտորը նույնպես շեշտեց պրակտիկաների ամբողջ բեռը համակարգողի վրա չթողնելու պահանջը․ ամբիոնների վարիչները, մասնավորապես, պետք է ըստ ամենայնի նպաստեն պրակտիկաների արդյունավետ անցկացմանը։
Պրոռեկտոր Մակարյանն այնուհետև խոսեց դիպլոմային աշխատանքների մասին։ Ցավոք սրտի, ստեղծված համապատասխան հանձնաժողովի ուսումնասիրությամբ արձանագրվել են չուրախացնող փաստեր՝ կան մի շարք կրկնվող թեմաներ, արտագրություններ։ «Կան աշխատանքներ, որոնց մեջ միայն մարզերի անուններն են տարբեր, ամբողջ աշխատանքը կամ առանձին բաժիններ նույնությամբ կրկնում են մեկ այլ աշխատանք»,- ասաց պարոն Մակարյանը՝ արձանագրված մի շարք դեպքերից կոնկրետ օրինակներ բերելով և անուններ հնչեցնելով։

Այս առումով ռեկտոր Ուռուտյանն ասաց․ «Տարիներ շարունակ լռությամբ հանդուրժվել է այս արատավոր երևույթը։ Բայց եթե իրավիճակը արագորեն չշտկենք, ապա մեր բուհը կհայտնվի վտանգավոր իրավիճակում։ Բացառեք այսպիսի արտատպությունները, հանեք արհեստականորեն «կպցրած» մասերը, ֆիլտրեք աշխատանքները։ Մենք հստակ հարց կդնենք՝ արդյոք համալսարանին պե՞տք են այնպիսի դասախոսները, խորհրդատուներն ու դիպլոմայինի ղեկավարները, ովքեր զբաղված են «քոփի-փեյսթով»։ Նման դեպքերի, մոտեցումների կրկնվելու դեպքում մենք անկաշկանդ կերպով կազատվենք այդպիսի դասախոսներից, խորհրդատուներից և ղեկավարներից՝ անկախ դիրքից ու գիտական աստիճանից»: Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ գրագողության դեպքերը բացառելու համար առաջիկայում կօգտագործվի նաև հատուկ ծրագրակազմ։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը պրոֆեսորադասախոսական անձնակազմի ծանրաբեռնվածության առումով նույնպես ասելիք ուներ․ մասնավորապես, հանվում են հաշվեգրաֆիկական աշխատանքները, հեռակա ուսուցման համակարգում վերանում են ստուգողական աշխատանքերը, իսկ գրախոսությունների համար տրվող վճարը կավելանա կրկնակի՝ բոլոր մասնագիտությունների գծով կիրառելով համահարթեցված, հավասարաքանակ ժամերով դրույքներ։ Փոխվում է կուրսային աշխատանքների ծավալին առնչվող պահանջը՝ դրանք պետք է լինեն փոքրածավալ, բայց նպատակային և ասելիք ունեցող։
«Բարեփոխումներն առհասարակ մենք իրականացնում ենք՝ հաշվի առնելով անցումային փուլի առանձնահատկությունները։ Համակարգային փոփոխությունները, ավելի արդարացի համակարգի անցումը կատարվում է՝ ելնելով առկա իրավիճակից և խուսափելով ցնցումներից»,- նշեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը և հավելեց, որ մինչև սեպտեմբեր հնարավոր կլինի իրատեսորեն գնահատել ռեսուրսները և որոշել աշխատավարձերի բարձրացման չափը։

 

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10